ԳԼԽԱՎՈՐ / ԲԼՈԳ / Առաջին եռամսյակի հարկային տվյալներն ու դրանց գոյացման աղբյուրները

Առաջին եռամսյակի հարկային տվյալներն ու դրանց գոյացման աղբյուրները

18.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) հարկային եկամուտների ցուցանիշները: 
Այսպիսով 1-ին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: Նախատեսված ծրագրային ցուցանիշը եղել 395.4 մլրդ դրամ, այն գերակատարվել է` 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով: Նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ ցուցանիշն էականորեն աճել է։ Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 20.3%-ով, 2020-ի համեմատ 14.8%-ով և 2019-ի համեմատ 33.7%-ով:

Ըստ հարկատեսակների.
Շուրջ 35.5 տոկոսը գոյացել է ավելացված արժեքի հարկի միջոցով, 28.1 տոկոսը եկամտահարկի, 9.4 տոկոսը շահութահարկի, շուրջ 6 տոկոսը ակցիզային հարկի, 5.9 պետական տուրքի, 3.6-ը սոցիալական վճարների, 3.4 տոկոսը մաքսատուրքերի, 2.6 տոկոսը բնապահպանական վճարների, շուրջ 2.5 տոկոսը շրջանառության հարկի, 2 տոկոսը դրոշմանիշային վճարների և 1 տոկոսը այլ հարկային և մաքսային վճարներն են (ներառում են հանրային ծառայությունների կարգավորման վճարները, ճանապարհային հարկը, միասնական մաքսային վճարը, տուգանքները, արտոնագրային հարկը, հաստատագրված վճարը, պարզեցված հարկը, եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության վճարները և ՀՀ ՊԵԿ արտաբյուջետային ֆոնդին մուտքագրված գումարները)։