ԳԼԽԱՎՈՐ / ԲԼՈԳ / Հունվար-փետրվարին Հայաստան հոսած և Հայաստանից արտերկիր փոխանցված գումարները

Հունվար-փետրվարին Հայաստան հոսած և Հայաստանից արտերկիր փոխանցված գումարները

18.04.2022

2022-ի հունվար-փետրվարին դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը կազմել է՝ 308 մլն 17 հազար դոլար: Սա 25.1 տոկոսով ավելի է 2021-ի, 30.7 տոկոսով 2020-ի և 18.8 տոկոսով 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հայաստանից արտերկիր արտահոսած գումարների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 211 միլիոն 457 հազար դոլար, ինչը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 15.6 տոկոսով, 2020-ի համեմատ՝ 20.7 և 2019-ի համեմատ 8.7 տոկոսով: Զուտ ներհոսքը կազմում է 96 մլն 559 հազար դոլար: 
Հայաստան փոխանցված գումարներից 123 մլն 156 հազար դոլարը Ռուսաստանի Դաշնությունից է, 82 մլն 25 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից: Արտահոսքի դեպքում ավելի քան 59 մլն 514 հազար դոլարը փոխանցվել է Ռուսաստան, 35 մլն 200 հազար դոլարը՝ ԱՄՆ, մնացածը՝ այլ երկրներ: