ԳԼԽԱՎՈՐ / ԲԼՈԳ / Փետրվարին Հայաստանում աշխատող մարդկանց քանակը կազմել է 659 հազար 736

Փետրվարին Հայաստանում աշխատող մարդկանց քանակը կազմել է 659 հազար 736

13.04.2022

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է փետրվար ամսվա աշխատաշուկայի տվյալները, ըստ որի Հայաստանում առկա է 659 հազար 736 աշխատատեղ: Ցուցանիշը 6 տոկոսով ավելի է 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: 
Աշխատատեղերից 207 հազար 401-ը պետական, 452 հազար 35-ը ոչ պետական հատվածում են: Միջին ամսական աշխատավարձը փետրվարին կազմել է՝ 206 հազար 511 դրամ, ինչը 7.8 տոկոսով աճել է 2021-ի փետրվարի համեմատ: 

Ոլորտային առումով խոշոր ուղղություններն են՝ կրթությունը 116 հազար 735 աշխատող, մեծածախ և մանրածախ առևտուրը՝ 116 հազար 436, մշակող արդյունաբերությունը՝ 75 հազար 362 աշխատող և առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը՝ 50 հազար 450 աշխատող: 

Ամենաբարձր աշխատավարձերը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է՝ 767 հազար 83 դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեության՝ 509 հազար 863 դրամ և հանքարդյունաբերության՝ 427 հազար 679 դրամ: Ցածր աշխատավարձերը՝ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ 108 հազար 575 դրամ, սպասարկման այլ ծառայություններում՝ 124 հազար 279 դրամ և մշակույթի և արվեստի ոլորտում՝ 127 հազար 253 դրամ: 

Ըստ ՎԿ-ի զբաղվածության տվյալների՝ Հայաստանում աշխատանք է փնտրում 84 հազար 165 մարդ: Պաշտոնապես գործազուրկ է համարվում 56 հազար 908 մարդ, որից 20.1 տոկոսը բաժին է ընկնում Շիրակի, 14.7 տոկոսը Լոռու մարզին, 10.5 տոկոսն էլ մայրաքաղաք Երևանին: Պաշտոնապես գործազուրկների ամենացածր ցուցանիշը՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում է համապատասխանաբար՝ 1.8 և 4.2 տոկոսներով: