ԳԼԽԱՎՈՐ / ԴԱՍԱԽՈՍՆԵՐ / Վարդգես Ղահրամանյան

Վարդգես Ղահրամանյան

Վարդգես Ղահրամանյան

Որակավորված Ֆինանսական Վերլուծաբան (CFA), որակավորված Ֆինանսական Ռիսկ մենեջեր (FRM):

Վարդգես Ղահրամանյանն ունի ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում՝ ֆինանսական պլանավորման, վերլուծության և ռիսկերի կառավարման ուղղություններում, որոնցից մոտ 10 տարիները ղեկավար պաշտաններում:
Գործնական և տեսական գիտելիքների անհրաժեշտ պաշար ֆինանսական վերլուծության, ռիսկերի կառավարման, մակրոտնտեսական վերլուծության և մաթ. մոդելավորման ուղղվածություններում:
2016 – 2017թթ, Ռիսկ Մասնագետների Գլոբալ Ասոցիացիա, ԱՄՆ, ստացել է Ֆինանսական Ռիսկ Մենեջերի որակավորում, իսկ 2014 – 2017թթ, CFA Institute-ԱՄՆ՝ Ֆինանսական Վերլուծաբանի որակավորում։
2014 թվականից առ այսօր հանդիսանում է ԱրդշինԲանկ ՓԲԸ-ի Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման վարչության պետ, բանկի ակտիվների և պասիվների կառավարման կոմիտեի անդամ։
Դասավանդում է նաև Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում։

Դասավանդվող առարկաները