Առավել հաճախ տրվող հարցեր․
- Քանի՞ փուլից է բաղկացած 5-ամսյա դասընթացը։
- Դասընթացը բաղկացած է հետևյալ փուլերից։
- Ֆինանսական հաշվառում (ներառյալ՝ կադրային գործ) (2 ամիս)
- Հարկային օրենսդրություն (2 ամիս)
- ՀԾ՝ «Հաշվապահ 7» ծրագիր (1 ամիս)
- Անվճար պրակտիկա՝ Ֆինս Աուդիտ ՓԲԸ-ում
Ծրագրում․
Փորձագետ հաշվապահների կողմից մշակված հեղինակային ծրագիր՝ զուգակցվող գործնական օրինակներով և խնդիրներով․
- Հաշվապահական հաշվառման մեթոդաբանություն
- Հիմնական միջոցների հաշվառում
- Ոչ նյութական ակտիվների և ներդրումային գույքի հաշվառում
- Պաշարների հաշվառում
- Դեբիտորական պարտքերի և դրամական միջոցների հաշվառում
- Սեփական կապիտալի հաշվառում
- Պարտավորությունների հաշվառում
- Արտադրական ծախսումներն ու դրանց հաշվառումը
- Ինչպիսի՞ տեսագործնական գիտելիքներ են ներառված ծրագրում։
- Ֆինանսական հաշվառման հիմունքներ
- Ֆինանսական հաշվետվությունների կազմման չափորոշիչներ
- ՀՀ հարկային օրենսդրություն՝ ընդհանուր մաս և հատուկ մաս
- Հարկատեսակների մանրամասն ուսումնասիրություն
- Հարկային օրենսդրական փոփոխությունների ծանոթացում
- Taxservice.am ծրագրի գործածում
- Պրակտիկ օրինակների հիման վրա խնդիրների լուծում, պարզաբանում
- ՀԾ-Հաշվապահ 7 ծրագրի ուսուցում՝ իրական կազմակերպությունների օրինակով, ծրագրային գործիքակազմի կիրառություն
- Որո՞նք են մասնակիցների առավելությունները դասընթացի մասնակցության և հաջողությամբ ավարտելու դեպքում։
- Որակյալ և մնայուն մասնագիտական կրթություն,
- Ուսուցման ժամանակակից և արդյունավետ մեթոդիկա՝ հեղինակային ծրագրերի կիրառմամբ,
- Դասավանդում՝ ոլորտի առաջատար մասնագետների՝ որակավորված փորձագետ հաշվապահների և աուդիտորների կողմից,
- Անժամկետ ԱՆՎՃԱՐ մասնագիտական խորհրդատվություն,
- Անվճար պրակտիկայի հնարավորություն,
- 1 փորձնական անվճար դասի մասնակցության հնարավորություն,
- Կրթական շարունակական ծրագրերից օգտվելու դեպքում բացառիկ զեղչային համակարգ,
- Պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություն,
- Տարաժամկետ և ճկուն վճարման համակարգ։
Դասընթացի ամբողջ ընթացքում լավագույնս դրսևորած և քննությունները բարեհաջող հանձնած մասնակիցները հնարավորություն կունենան փորձաշրջանի՝ ընդհուպ մինչև աշխատանքի ապահովման աջակցության՝ գործընկեր կազմակերպություններում։
Այլ մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով` 096545544 կամ գրել մեր ֆեյսբուքյան/ինստագրամյան էջերին։