Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Ծաղկաձորի սքանչելի բնության գրկում՝ Sia Resort հյուրանոցային համալիրում, հաջողությամբ կայացավ Edux-ի հերթական արտագնա մասնագիտական գիտաժողովը:
Այս անգամ միջոցառումը համախմբել էր աշխատանքային իրավունքի, HR և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր մեկտեղվել էին արդիականացնելու ու խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև ակտիվորեն փոխանակվելու փորձով։
Միջոցառումն անցավ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով՝ կատարյալ համադրելով արդյունավետ ուսուցումը, գործնական մոտեցումներն ու որակյալ հանգիստը։
Եռանդուն աշխատանքի և ինտենսիվ քննարկումների արդյունքում մասնակիցները ստացան.
Աշխատանքային օրենսդրության կարգավորումներ. Մանրամասն անդրադարձ կատարվեց օրենսդրության կարևոր դրույթներին և գործնական կիրառման նրբություններին:
HR ոլորտի արդի գործիքներ. Մասնակիցները ծանոթացան ոլորտի ժամանակակից ուղղություններին, նորարարական մոտեցումներին և անմիջապես կիրառելի լուծումներին։
Տեսչական վերահսկողություն և ստուգումներ. Խորքային քննարկվեցին տեսչական վերահսկողական մեխանիզմները, ստուգումների վարչարարությունը և աշխատանքային օրենսդրության պահպանմանն առնչվող հարցերը։
Փորձի ակտիվ փոխանակում և նեթվորքինգ. Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու սեփական փորձով, քննարկելու առօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները և ձևավորելու նոր մասնագիտական կապեր։
Edux-ի ձեռագիրն անփոփոխ է. մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքը ծնվում է ճիշտ միջավայրում։ Մասնակիցներին հաջողվեց մեկ ուղևորության ընթացքում ներդաշնակորեն միավորել մասնագիտական զարգացումը, հարմարավետ կացությունը (ներառյալ 3 անգամյա սնունդը, տրանսպորտային ծառայությունը և հանգստի գոտու ամբողջական հասանելիությունը) ու որակյալ հանգիստը։
Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մեզ վստահելու համար։
Ձեր էներգիան, մոտիվացիան և զարգանալու մշտական ձգտումն է, որ մեզ ոգեշնչում է ստեղծել նմանատիպ բարձրակարգ նախագծեր։
Edux-ի հետ զարգացումը սկսվում է ճիշտ որոշումից և ճիշտ միջավայրից։
Մինչ նոր, էլ ավելի արդյունավետ ու տպավորիչ հանդիպումներ։