«Էդուքս» կրթական ակադեմիայում ավարտվեց «Հաշվապահություն 0-ից» դասընթացի հերթական խումբը։ Մեր ուսանողները 5 ամիս շարունակ ինտենսիվ սովորում էին՝ նպատակ ունենալով զրոյից տիրապետել հաշվապահի մասնագիտությանը, և այսօր նրանք արդեն ստացան իրենց ավարտական դիպլոմները։
Այս ամիսների ընթացքում ուսանողներն անցան երեք հիմնական փուլ։ Սկզբում ուսումնասիրեցին ֆինանսական հաշվառման հիմունքները և հաշվեկշռի կազմումը, այնուհետև խորացան ՀՀ հարկային օրենսդրության մեջ ու սովորեցին ինքնուրույն հարկային հաշվարկներ պատրաստել։ Դասընթացի վերջին հատվածում ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ աշխատելով ՀԾ-Հաշվապահ ծրագրով։ Արդյունքում՝ 5 ամսում նրանք ձեռք բերեցին այն բոլոր բազային գիտելիքները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի անցնելու համար։
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում հաջող սկիզբ աշխատաշուկայում։ Վստահ ենք, որ ստացած գիտելիքները լավ հիմք կլինեն հետագա առաջխաղացման համար։
Իսկ նրանք, ովքեր նույնպես ցանկանում են 5 ամսում 0-ից սովորել այս մասնագիտությունը, կարող են միանալ «Էդուքս»-ի հաջորդ խմբերին՝ գրանցվելով մեր կայքում կամ սոցիալական էջերում։