Գլխավոր / Բլոգ / HR և Աշխատանքային իրավունքի գիտաժողով

HR և Աշխատանքային իրավունքի գիտաժողով

Կայացավ Edux  կրթական ակադեմիայի հերթական արտագնա գիտաժողովը

Հունիսի 26–28-ը Ծաղկաձորի սքանչելի բնության գրկում՝  Sia Resort  հյուրանոցային համալիրում, հաջողությամբ կայացավ Edux-ի հերթական մասնագիտական արտագնա գիտաժողովը:
Այս անգամ սեմինարը համախմբել էր HR ոլորտի առաջատար մասնագետներին և իրավաբաններին, ովքեր մեկտեղվել էին ոչ միայն խորացնելու իրենց գիտելիքները, այլև ակտիվորեն փոխանակվելու փորձով ու քննարկելու ոլորտի արդի մարտահրավերները։

Միջոցառումն անցավ բարձր մասնագիտական մակարդակով՝ կատարյալ համադրելով արդյունավետ ուսուցումը, գործնական մոտեցումներն ու որակյալ հանգիստը։

Եռօրյա ինտենսիվ աշխատանքի և ակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները ստացան.

Օրենսդրական փոփոխությունների քննարկում. Անդրադարձ կատարվեց աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխություններին և բարդ իրավական դեպքերի վերլուծությանը՝ ընկերությունները ռիսկերից ու հնարավոր տուգանքներից զերծ պահելու համար։

Գործնական և թարմացված գիտելիքներ.  Բոլոր քննարկումները վարում էին ոլորտի փորձառու փորձագետները, ինչը թույլ տվեց ծանոթանալ HR ոլորտի նորարարական միտումներին, աշխատակիցների պահպանման արդյունավետ գործիքներին և ստանալ անմիջապես կիրառելի լուծումներ։

Փորձի ակտիվ փոխանակում. Հայաստանի առաջատար ընկերություններից ժամանած գործընկերները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց առօրյա պրակտիկայում հանդիպող խնդիրներով ու դրանց հաղթահարման սեփական փորձով։

Որակյալ նեթվորքինգ.Ստեղծվեցին նոր մասնագիտական կապեր և ջերմ գործընկերային հարաբերություններ, որոնք հուսալի հիմք կդառնան հետագա համատեղ նախագծերի համար։

Գիտելիք, փորձ և բարձրակարգ հանգիստ բնության գրկում

EduX-ի ձեռագիրն անփոփոխ է. մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքը ծնվում է ճիշտ միջավայրում։

Մասնակիցներին հաջողվեց մեկ ուղևորության ընթացքում ներդաշնակորեն միավորել անձնային ու մասնագիտական զարգացումը և որակյալ հանգիստը։


Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ու փորձագետներին՝ ակտիվ ներգրավվածության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մեզ վստահելու համար։
Ձեր էներգիան, մոտիվացիան և զարգանալու մշտական ձգտումն է, որ մեզ ոգեշնչում է ստեղծել նմանատիպ բարձրակարգ նախագծեր։


Edux-ի հետ զարգացումը սկսվում է ճիշտ որոշումից և ճիշտ միջավայրից։


Մինչ նոր, էլ ավելի արդյունավետ ու տպավորիչ հանդիպումներ։