Ուսանողների միջազգային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 17-ին։ Այն ուսանողական շարժումների համաշխարհային խորհրդանիշն է՝ նվիրված երիտասարդության միասնությանը, ազատ մտածողությանը և կրթության արժեքի պաշտպանությանը։ Թեև այսօր այն հաճախ ընկալվում է որպես տոնական կամ խորհրդանշական օր, դրա պատմական հիմքերը խորապես դրամատիկ են և կապված են ուսանողների ազատության և արժանապատվության համար պայքարի հետ։
Ուսանողների միջազգային օրը ունի արմատներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1939 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում նացիստական ուժերը դաժան հաշվեհարդար կատարեցին Չեխոսլովակիայի ուսանողների նկատմամբ, որոնք բողոքում էին երկրի օկուպացիայի դեմ։ Տասնյակ ուսանողներ սպանվեցին, հարյուրավորները՝ բանտարկվեցին կամ ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ համալսարանները փակվեցին։
Նոյեմբերի 17-ը գիտելիքի, ազատության և երիտասարդական միասնության արժեքների օրն է:
Սիրելի’ ուսանողներ,
Շնորհակալություն EDUX-ը ընտրելու համար!