Գլխավոր / Բլոգ / Աջակցության ծրագիր

Աջակցության ծրագիր

👉Սիրելի հայրենակիցներ, EduX ուսումնական կենտրոնը, հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության սկզբունքի վրա հիմնված իր գործելաոճին, հայտարարում է, որ պատրաստակամ է ուսումնական կենտրոնում կազմակերպվող մասնագիտական դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին անվճար մասնակցության հնարավորություն ընձեռել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղահանված անձանց:
Ավելին, դասընթացներն ու վերապատրաստման ծրագրերը հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները EduX ուսումնական կենտրոնի գործընկեր համարվող՝ հաշվապահական, աուդիտորական և խորհրդատվական կազմակերպություններում, իսկ մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով աչքի ընկնող անձինք նաև կարող են աշխատանքի ընդունվել նույն կազմակերպություններում:

————————————————————
Ավելի մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
📲+374 96 54 55 44
📩info@edux.am
📍Պարոնյան 50/3