Գլխավոր / Բլոգ / 📄 Սեմինար Աղվերանում՝ նվիրված աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային համակարգին 💻

📄 Սեմինար Աղվերանում՝ նվիրված աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային համակարգին 💻

2025 թվականի հունիսի 7-ին և 8-ին, Աղվերանի «Արարատ Ռեզորթ» հանգստյան համալիրում անցկացվեց մասնագիտական սեմինար՝ նվիրված «Աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը՝ էլեկտրոնային թվային համակարգի միջոցով» թեմային։

Սեմինարը անցկացրեց՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ՝ Ժորա Սարգսյանը, ով հանդես եկավ խորքային վերլուծությամբ՝ ներկայացնելով էլեկտրոնային պայմանագրերի իրավական հիմքերը, կիրառման գործընթացը և գործատուների համար նախատեսված ընթացակարգային պահանջները։Մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ և ստացան պատասխաններ էլեկտրոնային համակարգի գործառույթների, իրավական ձևակերպումների և համակարգային ինտեգրման վերաբերյալ իրենց հարցերին։

📌 Սեմինարի նպատակն էր բարձրացնել մասնագիտական շրջանակների իրազեկվածությունն ու կարողունակությունը՝ խթանելով աշխատանքային հարաբերությունների թվայնացումն ու պետական համակարգի հետ փոխգործակցությունը նոր մակարդակի վրա։

© Edux 2025