Edux կրթական հարթակում հաջողությամբ ավարտվեց «Աշխատանքային օրենսդրություն» խորացված 6-օրյա դասընթացը։ Շրջանավարտները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ և հմտություններ՝ աշխատողների իրավունքների, գործատուների պարտականությունների, աշխատանքային պայմանագրերի, արձակուրդների, ազատման գործընթացի և այլ կարևոր իրավական հարցերի վերաբերյալ։
Դասընթացը նախատեսված էր իրավաբանների, HR մասնագետների, մենեջերների ու բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները աշխատանքային օրենսդրության ոլորտում։