Գլխավոր / Բլոգ / «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի մաս 2-ի շնորհանդես

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի մաս 2-ի շնորհանդես

Edux կրթական ակադեմիայի ջանքերով, անմիջական մասնակցությամբ և հովանությամբ ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, տ․գ․թ․ դոցենտ Ժորա Սարգսյանի և օրենսդրական բարեփոխումների փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Հայրապետյանի համահեղինակած «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի մաս 2-ի շնորհանդեսն այլևս իրականություն է։

 

Շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին պետական և մասնավոր ոլորտների, բիզնես սեկտորի, կրթության և գիտության ասպարեզի պատվարժան տիկնայք և պարոնայք։
Գրքի համահեղինակներ Ժորա Սարգսյանն ու Արա Հայրապետյանը, ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունն ու անցած ուղին, մանրամասնելով գրքի կերտման ճանապարհին առկա մարտահրավերները՝ հյուրերի ուշադրությունը հրավիրեցին այն փաստին, որ գրքում վերլուծվել է Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 50 հոդված,օրինակներ, որոնցով փորձ է արվել առավել դյուրին ներկայացնել կարգավորումները։ Շնորհավորելով հեղինակներին՝ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նկատեց, որ գիրքը հնարավորություն է տալիս հետազոտողներին գտնելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխաները։ Սնանկության գործերով հաշվառված կառավարիչ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյան էլ, իր հերթին, ընդգծեց գրքի առանձնակի կարևորությունն ու գնահատեց վերջինիս կիրառական նշանակությունը։ Երեկոյի ընթացքում Edux կրթական ակադեմիայի կողմից առաջարկվեցին և խաղարկվեցին մրցանակներ և դասընթացների մասնակցության զեղչի կտրոններ։