Գլխավոր / Բլոգ / «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» մաս 2

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» մաս 2

🔈Երկար սպասված և կարելի է ասել պահանջված նորություն EduX կրթական կենտրոնից

Շուտով լույս կտեսնի «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի 2-րդ մասը, որտեղ ներկայացված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի ավելի քան 50 հոդվածների պարզաբանումներ (վերլուծություններ), որոնց գերակշիռ մասը հաճախ է կիրառվում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում և գործնականում առավել հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների համար: Մի շարք դեպքերում ներկայացված են նաև համեմատական վերլուծություններ՝ Աշխատանքային օրենսգրքի բոլորովին վերջերս կատարված մեծավալ փոփոխությունների և մինչ այդ փոփոխությունները Աշխատանքային օրենսգրքի նախկին խմբագրությամբ դրույթների միջև:
Հաշվի առնելով, որ 2023թ․ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու աշխատանքային փորձառություն ձեռք բերելու՝ նույն ինքը փորձնակի, ինստիտուտը (internship)` սույն գրքում կգնտեք ինչպես աշխատանքային փորձառություն ձեռք բերելու, այնպես էլ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման և աշխատողի մասնագիտական ուսուցման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը։

Գրքի նախավաճառքը կարող ենք համարել սկսված։
————————————————————
Մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
📲+374 96 54 55 44
📩info@edux.am