Գլխավոր / Բլոգ / «Բանկային գործ» դասընթաց

«Բանկային գործ» դասընթաց

Դասընթացի մեկնարկ՝  Մայիս 8 
Գրաֆիկ՝ շաբաթական 2 դաս՝ 2 ժամ տևողությամբ
Դասընթացի սկիզբ՝ ժ․19․00

Կրկին մեկնարկում է սիրված «Բանկային գործ» դասընթացը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց մասնագիտական ուղին բանկային կազմակերպություններում, կամ նոր են այս ոլորտում և ցանկանում են ստանալ համակարգված և ամբողջական գիտելիքներ։

Դասընթացը կվարեն՝

ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ - Կոնվերս Բանկի ռիսկերի կառավարման վարչության պետ
ԹԵԼՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ - Բիբլոս Բանկ Արմենիայի ներքին դիտարկումների և համապատասխանության բաժնի ղեկավար, MBA, ACAMS
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ - ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ՀՊՏՀ դասախոս, PhD
ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ - ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, PhD