Հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ կրթություն-աշխատաշուկա ճանապարհի կրճատմանը։
Հանդիպման ընթացքում հուշագրի կողմերը և ներկաները քննարկեցին նմանատիպ համագործակցություններն ու դրանց ընձեռած հնարավորությունները ավելի առարկայական դարձնելուն ուղղված հարցեր և համաձայնեցին կարճ ժամանակում ներկայացնել գործողությունների ծրագիր։
Edux Կրթական ակադեմիան համոզմունք է հայտնում, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի այս գործընկերությունն ունենա բարձր արդյունավետություն՝ ի շահ երիտասարդների կրթական պահանջների բավարարման։