Գլխավոր / Բլոգ / «ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների» գրքի նախավաճառքը սկսված է

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների» գրքի նախավաճառքը սկսված է

ՍՊԱՍՎԱԾ ԼՈՒՐ🙋🏻‍♀️

Այսօրվանից EduX ուսումնական կենտրոնը մեկնարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների» գրքի վաճառքը։📘

Ուղեցույցը ձեռք բերելու համար կարող եք դիմել EduX ուսումնական կենտրոն կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ Ուղեցույցում ներկայացված է, թե ինչ փոփոխություններ են կատարվել Աշխատանքային օրենսգրքում և թե ինչպես դրանք ճիշտ կիրառել։ Արտացոլված են նաև Աշխատանքային օրենսգրքի գործող խմբագրությամբ հոդվածների և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվող իրավակարգավորումների հիմնական տարբերությունները:

Ուղեցույցում ներառված է Աշխատանքային օրենսգրքի 1-ից 266 բոլոր հոդվածները, որոնք ինկորպորացված են՝ վերջին փոփոխությունները հաշվի առած։

ԻՐԱԶԵԿՈՒՄ💁🏻‍♀️

EduX ուսումնական կենտրոնը հրատարակել է նաև «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» (մաս 1) գիրքը, որը մասնագիտական գիրք է, և որտեղ վերլուծված են Աշխատանքային օրենսգրքի գործող և չփոփոխված այն հոդվածները, որոնց մասով կիրառության մեջ պրակտիկ դաշտում հաճախ հարցեր են առաջանում։

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» (մաս 1) գիրքը կտա ձեր այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք առաջանում են աշխատանքային օրենսգրքի կիրառման ժամանակ։

Ի դեպ, մինչև տարեվերջ լույս կտեսնի նաև «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» (մաս 2) գիրքը, որտեղ կներկայացվեն բոլոր այն հոդվածների մասով վերլուծությունները, որոնք տեղ չեն գտել մաս 1-ում:

Ներկայումս ձեռք բերելով մաս 1 գիրքը, իսկ առաջիկայում նաև մաս 2-ը՝ ձեր ձեռքի տակ կլինեն Աշխատանքային օրենսգրքի 1-ից 266 բոլոր հոդվածները՝ մասնագիտական վերլուծված, նաև մեջբերած ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռները՝ կոնկրետ հոդվածների մասով։

Հավելյալ տեղեկությունների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝

📞+374 96 54 55 44

📩 info@edux.am