EduX կրթական ակադեմիայում հաջողությամբ ավարտվեց «ՓԼԱՖ-ի դեմ պայքար» խորացված 3-օրյա դասընթացը։
Այսօր ավելի քան երբևէ կարևոր է ունենալ հստակ պատկերացում՝ ինչպես կանխել ֆինանսական ոլորտի ռիսկերն ու պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ։ Դասընթացի շրջանավարտները հենց այս նպատակով են ստացել անհրաժեշտ գործիքակազմ՝ ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ։
Դասընթացի մասնակիցներն անցել են լայն ու ինտենսիվ ծրագիր, որտեղ բացատրվել են ՓԼ/ԱՖ հիմնարար սկզբունքները, միջազգային նորմերը, բանկային համակարգում պատժամիջոցների կիրառման մեխանիզմները և ժամանակակից վիրտուալ արժույթների թերությունները և վտանգները։