Գլխավոր / Բլոգ / 𝐀𝐈-ը պրոգրես, թե՞ դեգրադացիա

𝐀𝐈-ը պրոգրես, թե՞ դեգրադացիա

Ամբողջ աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում AI (արհեստական բանականություն) շրջադարձային առաջընթաց է գրանցում, ինչը ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։

Մի քանի կետով առանձնացնենք դրանք՝ 

- Պրոբլեմների լուծման արագություն և արդյունավետություն
Հաշվի առնելով մեծ տվյալների վերլուծությունը, AI-ն կարող է օգնել հայտնաբերել թաքնված եզրակացություններ և լուծումներ գտնել։

-Հիվանդությունների ախտորոշում և բուժում
AI-ն կարող է աջակցել հիվանդությունների ավելի վաղ ախտորոշմանը, տվյալների ընդլայնված վերլուծությամբ՝ ավելի ճշգրիտ բուժում տրամադրելու համար, ինչպես նաև դեղորայքների մշակման մեջ։

-Ավտոմատացում և արտադրողականություն
Արհեստական բանականությունը կարող է ավտոմատացնել բազմաթիվ աշխատանքներ, արտադրության ոլորտում այն կարող է նվազեցնել սխալներն ու բարելավել արտադրության որակը։

*-Նոր ստեղծարարություններ և գիտություն
Արհեստական բանականությունը օգնում է գիտական նորություններ բացահայտելու համար, որոնք միգուցե մարդը չկարողանար նկատել։

-Աշխատատեղերի կրճատում
AI-ի միջոցով աշխատատեղերը կրճատվում են։ Սա կարող է առաջացնել սոցիալական խնդիրներ, ինչպես նաև տնտեսական անհավասարություն։

-Անվտանգության հարցեր
AI-ն կարող է կիրառվել էլեկտրոնային հանցագործության, անձնական տվյալների, լուրերի տարածման կամ անվտանգության խախտումների համար։

-Նվազագույն վերահսկողություն
Եթե AI-ն զարգանա այնքան, որ սկսի ինքնուրույն մտածել ու գործել, մարդը կարող է կորցնել իր վերահսկողությունը նրա նկատմամբ ևառաջացնել անսպասելի հետևանքներ։

-Բարձր ֆինանսական ծախսեր
AI տեխնոլոգիաների զարգացումը և ներդրումը կարող են պահանջել մեծ ֆինանսական ռեսուրսներ, ինչը մի շարք ձեռնարկություններ և պետություններ չեն կարող ֆինանսավորել։

-Իհարկե, արհեստական բանականությունը ունի անսահման հնարավորություններ, բայց դրա հետ մեկտեղ այս տեխնոլոգիան պետք է օգտագործել որպես օգնական մարդկային աշխատանքի որակը բարձրացնելու համար, այլ ոչ թե փոխարինելու այն։