Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բանկային համակարգում սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցների ամբողջության, այդ թվում՝ ոլորտի հիմնական օրենքների և ենթաօրենսդրական դաշտի հետ, ինչպես նաև՝ զինել վերջիններիս անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: Դասընթացը օգտակար կլինի թե՛ բանկային համակարգի աշխատակիցների և թե՛ բանկերի հասարակ հաճախորդների և ֆինանսական ծառայություններ սպառողների:
Ընդհանուր տևողությունը՝ 3 դաս, երեկոյան ժամը ՝19:00-21:00֊ին
Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս
Ծանոթանալ ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմներին և դրա հիմնական բաղկացուցիչ մասերին
Իմանալ, թե ինչու է Կենտրոնական բանկը կարևորում ՍՇՊ-ն և թե մինչ օրս ինչ է արվել վերջինիս կողմից այս ոլորտում
Ծանոթանալ ոլորտը կարգավորող հիմնական օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին
Տիրապետել ոլորտի հիմնական «խաղի կանոններին», հասկանալ, թե ով է ապահովում և վերահսկում ոլորտը
Տիրապետել ՀՀ֊ում գործող վեճերի լուծման համակարգին և ֆինանսական ծառայությունների հետ կապված բողոքների ներկայացման կարգին
Ո՞ւմ համար է նախատեսված
Ուսանողների, ովքեր հետաքրքրված են բանկային համակարգով
Բանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց
Բանկային համակարգի աշխատակիցների, ովքեր ներգրավված են հաճախորդների սպասարկման ոլորտում
Բանկային համակարգում վարկային, ավանդային մասնագետների և այլն
Առավելություններ
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Ագաթանգեղոս 2Ա