Գլխավոր / Դասընթացներ / Ֆինանսական վերլուծություն

Ֆինանսական վերլուծություն

Description
Lecturer
Apply

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան վստահորեն իրականացնել ֆինանսական վերլուծություն, կազմել և վերլուծել 3 հիմնական հաշվետվությունները(եկամուտների և ծախսերի հաշվետվություն, դրամական հոսքերի հաշվետվություն, հաշվեկշիռ): Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան գործնական հմտություններ՝ գնահատելու ընկերության ֆինանսական վիճակը, բացահայտելու ռիսկերը և կայացնելու հիմնավորված որոշումներ։

 

Դասընթացի կառուցվածքը

 

Դասընթացի շրջանակներում կներկայացվեն հետևյալ հիմնական թեմաները՝

  • Հաշվետվությունների տեսակները
    • Հաշվապահական, ֆինանսական, կառավարչական հաշվետվություններ։
  • Երեք հիմնական հաշվետվություններ
    • Հաշվեկշիռ
    • Եկամուտների և ծախսերի հաշվետվություն
    • Դրամական հոսքերի հաշվետվություն
    • Հիմունքներ, կառուցվածք, վերլուծության կարևորություն։
  • Հաշվետվությունների փոխկապակցվածություն
    • Երեք հիմնական հաշվետվությունների փոխկապակցվածությունը։
    • Խաչաձև ստուգման մեթոդներ։
  • Գործակիցների վերլուծություն
    • Շահութաբերության, իրացվելիության, արդյունավետության, և վճարունակության գործակիցներ։
  • Գործնական  օրինակներ
    • Իրական օրինակների քննարկում և վերլուծություն։

 

Դասընթացի տևողությունը

Դասընթացը բաղկացած է   8 դասից՝ շաբաթական երկու օր, յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ։ Ընդհանուր տևողությունը ՝16 ժամ։

 

Դասընթացը հնարավորություն է տալիս ոչ միայն հասկանալ ֆինանսական վերլուծության հիմունքները, այլև կիրառել դրանք իրական իրավիճակներում՝ շահութաբերության, ռիսկերի և ֆինանսական կայունության գնահատման նպատակով։ Ծրագրի ավարտին դուք կունենաք խորքային հմտություններ՝ որպես ֆինանսական վերլուծության մասնագետ։

Lecturers