Առաջին փուլ- «ՀՀ Աշխատանքային օրենսդրություն» - 10 դաս,
Դասընթացը վարելու է ՀՀ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, տ․գ․թ․ դոցենտ Ժորա Սարգսյանը։
Դասընթացի շրջանակներում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
- ներքին և անհատական իրավական ակտերի կազմում,
- աշխատանքային պայմանագրի կնքման կարգավորումներ,
- աշխատանքային պայմանագրի էական պայմաների փոփոխման կարգավորումներ,
- աշխատանքային պայմանագրի տեսակներ,
- հեռավար աշխատանք,
- աշխատանքային պայմանագրի լուծում և վերջնահաշվարկի տրամադրում,
- աշխատանքի վայրին վերաբերելի նոր կարգավորումներ,
- աշխատաժամանակին և հանգստին վերաբերելի կարգավորումներ,
- փորձաշրջանի մեջ գտնվելու կարգավորումներ,
- արձակուրդի տեսակներ և տրամադրմանը վերաբերելի վերջին փոփոխություններ,
- աշխատավարձի, այդ թվում՝ միջին, կարգավորումներ,
- վարժական հավաքների ներգրավված աշխատողի երաշխիքներ,
- փորձնակի նոր ինստիտուտի կարգավորումներ (internship),
- պարապուրդին, այդ թվում հարկադիր, վերաբերելի կարգավորումներ,
- կարգապահական տույժի տեսակներն ու տրամադրման կարգավորումներ,
- կոլեկտիվ աշխատանքային պայմանագրին վերաբերելի կարգավորումներ,
Երկրորդ փուլ - «Կադրային հաշվառում» - 4 դաս,
Դասընթացը վարելու է FINS Audit ընկերության հիմնադիր տնօրեն, որակավորված աուդիտոր Արմինե Ավագյանը։
Կադրային հաշվառումը իր մեջ ներառում է՝
- աշխատանքային հարաբերությունների գրանցում,
- ՀԾ -7 ծրագրի աշխատավարձի բաժնի ուսումնասիրում,
- կադրային փաստաթղթաշրջանառության վարում,
- փոխադրման և ազատման հրամանագրերի գրանցում,
- աշխատավարձի, ամենամյա արձակուրդի հաշվարկ,
- անաշխատունակության և մայրության նպաստի հաշվարկ։
Երրորդ փուլ -«Տեսական և գործնական HR» - 10 դաս,
Դասընթացը վարելու է ԵՊՀ HR մագիստրոսական ծրագրի ղեկավար, PhD Աննա Մաքսուդյանը։
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկային ռեսուրսների գործառույթների և այնպիսի տեսակների հետ, որոնցից են
- աշխատակիցների հավաքագրումը, աշխատանքի ընդունումը, ազատումը,
- աշխատակիցների փոխհատուցումը, աշխատավարձերի կառավարումը,
- աշխատանակցի կարիերային առաջընթացի ապահովումը,
- առանձին աշխատողների՝ աշխատանքի հետ կապված խնդիրների լուծումը,
- բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորումը։
Ընդհանուր դասերի քանակը՝ 24։