Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։
Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է:
Միջազգային լավագույն փորձին համահունչ՝ Edux կրթական ակադեմիան ներկայացնում է Տրանսֆերային գնագոյացում վերտառությամբ դասընթաց։
ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ծանոթացնել տրանսֆերային գնագոյացման ՀՀ օրենսդրության պահանջներին բավարելու գործնական կողմին, ներկայացնել վերլուծության ընթացքը, փաստաթղթավորման կազման գործընթացը։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա բացահայտել վերջինիս էությունն ու կիրառելիությունը։
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք պարզելու
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ոլորտային մասնագետներ են և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հարկային վարչարարության վերանշյալ գործիքի նկատմամբ, կամ սկսնակ են ոլորտում և պատրաստակամ են ուսումնասիրել ու գիտելիքներ կուտակել։
Դասընթացը կվարի ՀՀ ՊԵԿ-ի Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը։
Edux կրթական ակադեմիան կշարունակի ձեռքը պահել կիրառական բարձր ցուցանիշ ունեցող թեմաների զարկերակին։