Ողջու՜յն, ես Արմինեն եմ !
«Edux» կրթական ակադեմիայում անցել եմ հաշվապահության 5-ամսյա ընդգրկուն դասընթաց՝ սովորելով ամեն ինչ զրոյից։ Յուրաքանչյուր փուլի ավարտին հանձնել եմ քննություններ՝ գրանցելով գերազանց արդյունքներ։
Ծրագրի ամենամեծ առավելություններից մեկն այն էր, որ տեսական գիտելիքներն անմիջապես ամրապնդվեցին գործնականում։ Ակադեմիայի աջակցությամբ պրակտիկա անցա «Ֆինս Աուդիտ» ընկերությունում, ինչն էլ դարձավ իմ կարիերայի մեկնարկը։ Արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ աշխատում եմ հենց այս ընկերությունում։
Շնորհակալ եմ «Edux»-ին որակյալ կրթության, ճիշտ ուղղորդման և կայացման իրական հնարավորության համար։ Եթե փնտրում եք հաշվապահություն զրոյից սովորելու և աշխատաշուկայում ձեր տեղը գտնելու լավագույն տարբերակը, վստահորեն խորհուրդ եմ տալիս «Edux»-ը։