Գլխավոր / Հաջողության պատմություններ / Հաջողության պատմությունների շարքից Գայանե Քոլոզյան

Հաջողության պատմությունների շարքից Գայանե Քոլոզյան

Ողջո՛ւյն, ես Գայանեն եմ,
սովորել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Մեկ տարի առաջ որոշեցի մասնագիտանալ հաշվապահության ոլորտում և ընտրեցի 𝗘𝗗𝗨𝗫 կրթական ակադեմիան։
𝗘𝗗𝗨𝗫-ում մասնակցել եմ «Հաշվապահություն 0-ից» 5-ամսյա դասընթացին, որի ընթացքում ուսումնասիրել եմ հաշվապահություն, խորացված հարկային օրենսդրություն և 1 ամիս՝ «ՀԾ» հաշվապահական ծրագիր։

Դասընթացի ընթացքում ձեռք եմ բերել հաշվապահական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ, որոնք հետագայում մեծ դեր ունեցան իմ մասնագիտական ճանապարհին։
Դասընթացից հետո՝ ավարտական քննության արդյունքների հիման վրա, ինձ հնարավորություն տրվեց պրակտիկա անցնել «ՖԻՆՍ ԱՈՒԴԻՏ» ընկերությունում, որտեղ արդեն սկսեցի կիրառել ստացած գիտելիքներս իրական աշխատանքային միջավայրում։ Պրակտիկան ինձ շատ մեծ փորձ տվեց, օգնեց ավելի արագ կողմնորոշվել մասնագիտական աշխատանքում և զարգացնել պատասխանատվության, ճշտության ու թիմային աշխատանքի հմտությունները։
Որոշ ժամանակ անց արդեն անցա աշխատանքի, ինչը մեծ ձեռքբերում էր ինձ համար և ապացույց, որ ճիշտ կրթությունն ու աշխատասիրությունը իսկապես արդյունք են տալիս։ 2025 թ․ հուլիսից մինչ օրս աշխատում եմ «ՖԻՆՍ ԱՈՒԴԻՏ» ընկերությունում՝ որպես հաշվապահ։


😊Այսօր վստահ կարող եմ ասել, որ 𝗘𝗗𝗨𝗫 ակադեմիան կարևոր քայլ դարձավ իմ մասնագիտական աճի ճանապարհին։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին` գիտելիքների, աջակցության և մոտիվացիայի համար։