ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Նպաստել ֆինանսների և հաշվապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորությունների ըմբռնմանը
- Ձևավորել ֆինանսական տվյալների վերլուծության և ավտոմատացման գործնական հմտություններ
- Զարգացնել ֆինանսական ռիսկերի գնահատման և կանխատեսման կարողություններ AI գործիքների կիրառմամբ
- Արժևորել տվյալների պաշտպանությունը և պատասխանատու AI կիրառումը ֆինանսական գործընթացներում
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- Ներկայացնեն արհեստական բանականության կիրառման հիմնական ուղղությունները ֆինանսների և հաշվապահության ոլորտում
- Կիրառեն AI գործիքներ ֆինանսական հաշվետվությունների մշակման և վերլուծության համար
- Բացահայտեն հնարավոր անոմալիաներ և ռիսկային իրավիճակներ տվյալների ավտոմատ վերլուծության միջոցով
- Կիրառեն պարզ կանխատեսման մոդելներ ֆինանսական պլանավորման գործընթացում
- Գնահատեն AI կիրառման իրավական և էթիկական սահմանափակումները ֆինանսական տվյալների մշակման ընթացքում