Գլխավոր / Սեմինարներ / Հավաքագրում․ արդյունավետ ընտրության մեխանիզմներ

Հավաքագրում․ արդյունավետ ընտրության մեխանիզմներ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Նպատակ`

Ներկայացնել արդյունավետ հավաքագրման գործընթացը և հարցազրույցի անցկացումը` շեշտը դնելով ոչ մասնագիտական/փափուկ հմտությունների և կազմակերպական համապատասխանելության վրա (cultural fit): Ներկայացնել սխալ ընտրության նվազեցման տեխնիկաները, կողմնակալության և ոչ պրոֆեսիոնալ գնահատման ռիսկերը։



 

Թեմաներ՝
 

  1. Հավաքագրման կարևորությունը կազմակերպության արդյունավետության համար
     
  2. Հավաքագրման տիպերը. ակտիվ և պասիվ, ներքին և արտաքին
     
  3. Հեդհանթինգի դերը հավաքագրման գործընթացում
     
  4. Հարցազրույցի տեսակները և փուլերը
     
  5. Հարցազրույցի «կարելի է» և «չի կարելի» կանոնները
     
  6. Արժեքային և մշակութային համապատասխանության գնահատումը
     
  7. Սուտ տեղեկատվության բացահայտման տեխնիկաները
     
  8. Կողմնակալության և պիտակավորման ռիսկերի նվազեցումը
     
  9. Թեկնածուի փորձառության կարևորությունը

     

Վերջնարդյունքներ՝

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
 

✔ տարբերել ակտիվ և պասիվ, ներքին և արտաքին հավաքագրման տիպերը

✔ կիրառել հեդհանթինգի սկզբունքները՝ նպատակային թեկնածուների ներգրավման համար

✔ կազմակերպել հարցազրույցը փուլային և կառուցվածքային ձևով

✔ պահպանել հարցազրույցի մասնագիտական կանոնները և խուսափել ոչ ընդունելի վարքագծից

✔ ճանաչել սուտ կամ չափազանցված տեղեկատվության հնարավոր ազդակները և ստուգել դրանք

✔ նվազեցնել կողմնակալության, պիտակավորման և սուբյեկտիվ գնահատման ռիսկերը

✔ գնահատել թեկնածուի փափուկ հմտությունները և կազմակերպական համապատասխանությունը

✔ ընդունել ավելի հավասարակշռված և հիմնավորված ընտրության որոշումներ

 

Դասավանդողներ

Աննա Մաքսուդյան

PHD, ԵՊՀ HR մագիստրոսական ծրագրի ղեկավար