ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ
- Ի՞նչ է հաղորդակցությունը
- Վերբալ, ոչ վերբալ, պարավերբալ հաղորդակցություն
- Հաղորդակցության խոչընդոտներ
- Հստակ հաղորդակցում. 7C մոդել
- 7 տարր՝ Հստակ, Համառոտ, Համապատասխան, Համոզիչ, Համակողմանի, Ճշգրիտ, Վստահելի
- Ակտիվ լսում
- Ask–Listen–Confirm–Respond մոդել
- Լսելու մակարդակներ, խոչընդոտներ
- Հարցերի միջոցով զրույցի կառավարում
- Բաց և փակ հարցեր, վերաձևակերպում, պաուզա
- Խոսքի կառուցում (կարճ, հստակ, ազդեցիկ)
- Ձայն և աուդիալ ազդեցություն (տոնայնություն, շեշտադրում)
- Մարմնի լեզու (միմիկա, ժեստ, հայացք)
- Վիզուալ ներկայություն (հագուստ, էկրանային տեսք)
- Վերջնական սիմուլյացիա (հարցազրույց, բանավեճ/ելույթ)
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Նպաստել արդյունավետ և կառուցվածքային հաղորդակցման հմտությունների զարգացմանը
- Արժևորել մեդիաէթիկայի դերը հանրային և մասնագիտական միջավայրում
- Ձևավորել ակտիվ լսելու մշակույթ և պրոֆեսիոնալ հարցադրումների հմտություն
- Զարգացնել խոսքի, ձայնի և աուդիալ ազդեցության կիրառման կարողությունները
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- Կարողանան կառուցել հստակ և նպատակային հաղորդակցություն տարբեր լսարանների հետ
- Կիրառեն մեդիաէթիկայի հիմնական սկզբունքները իրական իրավիճակներում
- Տիրապետեն ակտիվ լսելու և արդյունավետ հարցադրումների տեխնիկային
- Կառավարեն իրենց ձայնը, տոնայնությունը և խոսքի հստակությունը
- Կիրառեն աուդիալ ազդեցության մեթոդներ՝ լսարանին ներգրավելու համար