Գլխավոր / Սեմինարներ / Կազմակերպությունների փոխկապակցվածությունը և հարկային հետևանքները

Կազմակերպությունների փոխկապակցվածությունը և հարկային հետևանքները

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել



Նպատակը


Դասընթացը նպատակ ունի ներկայացնել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց փոխկապակցվածության իրավական հիմքերը, ինչպես նաև դրանցից բխող հարկային հետևանքները՝ ՀՀ գործող հարկային օրենսդրության շրջանակում։

Ծրագրի ընթացքում կներկայացվեն փոխկապակցվածության սահմանման չափանիշները, կիրառական մոտեցումները և վերահսկողության մեխանիզմները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր հարկային ռեժիմներում առաջացող առանձնահատկություններին։


 


Ծրագրի բովանդակություն

 

1. Փոխկապակցվածության հիմքերը

  • Փոխկապակցված անձանց սահմանումը՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
  • Փոխկապակցվածության չափանիշները՝ ըստ հարկային մարմնի ղեկավարի համապատասխան հրամանների
  • Իրավական և կիրառական մոտեցումներ

     

2. Շրջանառության հարկ վճարողներ

  • Փոխկապակցվածության ազդեցությունը շրջանառության հարկի կիրառման վրա
  • Օրենսդրական սահմանափակումներ և իրավական ռիսկեր
  • Վերլուծական մոտեցումներ և գործնական իրավիճակներ

     

3. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ

  • Փոխկապակցվածության ազդեցությունը միկրոձեռնարկատիրության համակարգում
  • Օրենսդրական կարգավորումներ և սահմանափակումներ
  • Գործնական կիրառման առանձնահատկություններ


     

Ակնկալվող արդյունքներ

 

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • վերլուծել և գնահատել փոխկապակցվածության առկայությունը կոնկրետ իրավիճակներում,
  • ճիշտ կիրառել համապատասխան հարկային կարգավորումները,
  • նվազեցնել հարկային ռիսկերը և ապահովել օրենսդրական պահանջների համապատասխանություն

Դասավանդողներ

Անդրանիկ Հակոբյան

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե/Տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ

Պետիկ Մկրտչյան

ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ