Գլխավոր / Դասընթացներ / Էմպիրիկ վերլուծություններ

Էմպիրիկ վերլուծություններ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր դասընթացի ավարտից հետո պատկերացում կկազմեն Ստատա (Stata) ծրագրով էմպիրիկ վերլուծությունների իրականացման վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքների շնորհիվ մասնակիցները կարող են համապատասխան էկոնոմետրիկ մոդելների միջոցով գնահատել տարբեր փոփոխականների միջև կապերը, իրականացնել հիպոթեզների թեստավորում և պրակտիկ լուծել տարբեր էմպիրիկ խնդիրներ:

Թեմաներն ընդգրկում են՝

  • Ստատա (Stata) ծրագրով տարածական տվյալներով, ժամանակային շարքերով և պանելային տվյալներով ռեգրեսիոն մոդելների գնահատում,
  • համապատասխան մինչ-գնահատման և հետ-գնահատման մոդել դիագնոստիկաներ,
  • էմպիրիկ գնահատականների արդյունքների վերլուծություններ և կանխատեսումներ:

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Բազմաթիվ գործարկելի հմտություններով հարուստ, նոր տեղեկություններով հագեցած դասընթացը հնարավորություն կտա լսել, ապա և հարցուպատասխանի միջոցով «սեփականացնել» ներքոնշյալ թեմաների վերաբերելի դրույթներ․

  • Ստատա (Stata) ծրագրով աշխատելու հմտություններ
  • Էկոնոմետրիկ մոդելների գնահատում
  • Էմպիրիկ վերլուծությունների հիման վրա տարբեր հիպոթեզների ստուգում, կանխատեսումների իրականացում

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Դասընթացի ընթացքում հնարավորություն կուեննք ուսումնասիրել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են

  • Ծանոթացում էմպիրիկ վերլուծություններին
  • Ծանոթացում Ստատա (Stata) ծրագրին
  • Տվյալների մշակում Ստատա (Stata) ծրագրով
  • Տարածական տվյալներով մոդելներ
  • Ժամանակային շարքերով մոդելներ
  • Պանելային տվյալներով մոդելներ

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Դասընթացը նախատեսված է տարբեր բնագավառներում աշխատող, Էմպիրիկ վերլուծության և Ստատա (Stata) ծրագրով աշխատելու փորձ չունեցող, կամ քիչ փորձով մասնակիցների համար, ովքեր ցանկանում են ստանալ ավելի պրակտիկ գիտելիքներ և ինքնուրույն իրականացնել տարբեր ռեգրեսիոն մոդելներով էմպիրիկ վերլուծություններ։

Դասընթացը կվարի Հայկ Սարգսյանը։

Edux կրթական ակադեմիան շարունակում է կերտել լավագույններ։

 

 

 

 

 

 

 

 

Մեկնարկող դասընթացներ

Գործընկերներ