Գլխավոր / Դասընթացներ / Տեսական և գործնական HR

Տեսական և գործնական HR

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի մասին: Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ գործող HR մասնագետների համար։ Այն համադրում է մարդկային ռեսուրսների կառավարման տեսական հիմքերը գործնական աշխատանքային գործընթացների հետ: Դասընթացը ձևավորված է իրական դեպքերի և օրինակների հիման վրա՝ ապահովելով կիրառելի գիտելիքներ և գործնական հմտություններ։

 

Ընդհանուր տևողությունը՝ 1.5 ամիս, 10 դաս, երեկոյան ժամը՝ 19:00-21:00-ին

Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային

 

Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․

 
  • Մշակել և իրականացնել ՄՌ ռազմավարություն՝ համահունչ կազմակերպության նպատակներին

  • Արդյունավետ կերպով իրականացնել հավաքագրման ամբողջական ցիկլը՝ ըստ ժամանակակից մոտեցումների

  • Կառուցել ադապտացիոն և մոտիվացիոն ճկուն ծրագրեր՝ հարմարեցված աշխատակիցների կարիքներին

  • Ձևավորել ուսուցման և զարգացման արդյունավետ համակարգեր

  • Օգտագործել կատարողականի կառավարման բազմամակարդակ գործիքներ՝ ներառյալ KPI և 360° գնահատում

  • Կիրառել տվյալահեն որոշումների կայացման մեթոդներ և ԱԲ հնարավորությունները HR ոլորտում

 

Ո՞ւմ համար է նախատեսված․

  • Սկսնակ HR մասնագետների

  • Մարդկային ռեսուրսների ոլորտում կարիերա սկսել ցանկացողների

  • Ընկերությունների աշխատակազմի կառավարման պատասխանատուների

  • Բուհերի ուսանողների և շրջանավարտների

  • HR-ի տեսական և գործնական կողմերը սովորել ցանկացողների

 

Առավելություններ․

  • Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում

  • Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ

  • Տեսական և գործնական գիտելիքներ HR-ի վերաբերյալ

 

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։

 

Հեռախոսահամար՝ 096545544

Էլ․ հասցե՝ info@edux.am

Հասցե՝ Պարոնյան 50/3

Դասավանդողներ

Աննա Մաքսուդյան

PHD, ԵՊՀ HR մագիստրոսական ծրագրի ղեկավար

© Edux 2025