ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Նպաստել անձնակազմի կառավարման գործընթացներում արհեստական բանականության կիրառման հնարավորությունների ըմբռնմանը
- Ձևավորել AI գործիքների արդյունավետ և պատասխանատու օգտագործման հմտություններ
- Զարգացնել հավաքագրման, գնահատման և զարգացման գործընթացների օպտիմիզացման կարողություններ
- Արժևորել տվյալահեն որոշումների կայացման մոտեցումները անձնակազմի կառավարման ոլորտում
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- Ներկայացնեն արհեստական բանականության հիմնական հասկացությունները և դրանց կիրառման շրջանակները ՄՌ ոլորում
- Կիրառեն AI գործիքներ պաշտոնի նկարագրությունների և աշխատանքի հայտարարությունների մշակման համար
- Վերլուծեն թեկնածուների տվյալները և կառուցված ձևով համեմատեն նրանց համապատասխանությունը պաշտոնին
- Կիրառեն AI գործիքներ աշխատակիցների զարգացման և ներգրավվածության գործընթացներում
Գնահատեն AI գործիքների կիրառման ռիսկերը և ապահովեն տվյալների պաշտպանության պահանջների պահպանում