Գլխավոր
/ Սեմինարներ
/ Արհեստական բանականության կիրառություն պաշտոնական գրագրության և տեղեկատվության մշակման գործընթացներում
Արհեստական բանականության կիրառություն պաշտոնական գրագրության և տեղեկատվության մշակման գործընթացներում
Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Նպաստել պաշտոնական փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության մշակման գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ արհեստական բանականության գործիքների կիրառման միջոցով
Ձևավորել պաշտոնական տեքստերի պատրաստման համար անհրաժեշտ նպատակային հրամանների (prompt-ների) ձևակերպման և մեթոդաբանական կիրառության հմտություններ
Զարգացնել տեղեկատվության սինթեզի, պաշտոնական գրագրության կառուցվածքային ստուգման և տեքստային տվյալների վերլուծության կարողությունները
Արժևորել տվյալների պաշտպանության ստանդարտների և էթիկական սահմանափակումների պահպանումը վարչական աշխատանքում տեխնոլոգիական լուծումներ օգտագործելիս
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
Կազմեն պաշտոնական նամակների, պատասխանների և զեկուցագրերի նախագծեր՝ կիրառելով ԱԲ լեզվական մոդելները և պահպանելով գործավարության նորմերը
Ձևակերպեն նպատակային հրամաններ (prompt-ներ) և կիրառեն դրանց հետևողական բարելավման (iterative refinement) տեխնիկան՝ ապահովելով տեքստի համապատասխանությունը պաշտոնական ոճին
Իրականացնեն ծավալուն տեղեկատվության, քաղաքացիների դիմումների և հաշվետվությունների ամփոփում ու առանցքային դրույթների վերհանում
Կիրառեն լեզվական և կառուցվածքային ստուգման գործիքներ՝ հայտնաբերելով տեքստային սխալները և ձևաչափային անհամապատասխանությունները
Դասակարգեն աշխատանքային տեղեկատվությունը ըստ հասանելիության աստիճանի՝ բացառելով սահմանափակ օգտագործման տվյալների մուտքագրումը բաց ԱԲ համակարգեր։