Գլխավոր / Դասընթացներ / Ապահովագրություն

Ապահովագրություն

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Edux կրթական ակադեմիան հնարավորություն է տալիս ապահովագրության իրավական ասպեկտների վերաբերյալ ֆինանսական գրագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող ցանկացած անձի մասնակցելու “Ապահովագրություն” վերտառությամբ դասընթացի։

Նպատակը

Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին տրամադրել համակարգված գիտելիքներ ապահովագրական շուկայի մասնակիցների, ապահովագրության պայմանագրի տեսակների, ապահովագրության պայմանագրի կնքման արդյունքում ձևավորվող իրավահարաբերությունների մասին:

Այս ամենը հնարավորություն կընձեռի ձեռք բերել բազային գիտելիքներ ապահովագրության վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն որպես ապահովադիր ապահովագրության պայմանագրով տրվող իրավունքներից ճիշտ օգտվելու, այլ նաև որպես միջնորդ կամ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ հանդես գալու համար:

Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը

  • Ապահովագրության ինստիտուտի սոցիալական, տնտեսական և այլ կողմերի վերաբերյալ պատկերացում.
  • Ապահովագրական իրավահարաբերությունների ամբողջ շղթայի վերաբերյալ համակարգված գիտելիքներ` սկսած այդ հարաբերությունների ծագումից մինչև դրանց դադարումը
  • Ապահովագրության հիմնական կատեգորիաների (տարրերի) իմացություն
  • Ապահովագրության պայմանագրի տարբեր տեսակների կարգավորման առանձնահատկությունների մասին գիտելիքներ
  • Ծանոթացում ՀՀ ապահովագրական շուկայում ներդրվող նոր պրոդուկտներին (առողջության ապահովագրություն, գյուղատնտեսության ապահովագրություն) 
  • Ապահովագրական շուկայի գլխավոր խաղացողների մասին (ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններ, ապահովագրական բրոքերներ և ապահովագրական գործակալներ) տեղեկատվություն, գիտելիքներ վերջինների` շուկա մուտք գործելու կարգի և պայմանների, ինչպես նաև դրանց գործունեության կարգավորման և վերահսկողության վերաբերյալ ։

Դասընթացի ծրագիրը

  • Ապահովագրության ընդհանուր բնութագիրը
  • Ապահովագրավճարը և ապահովադրի այլ պարտականությունները
  • Ապահովագրական հատուցում, չհատուցվող գումար, սուբրոգացիա
  • Ապահովագրական գաղտնիք, դրա նշանակությունը
  • Ապահովագրության տեսակները
  • ԱՊՊԱ
  • Ապահովագրական ընկերությունները` որպես ֆինանսական համակարգի մաս
  • Ապահովագրական միջնորդային գործունեություն

 

Դասընթացը կվարի Հայաստանի Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը։

Մեկնարկող դասընթացներ

Գործընկերներ