Գլխավոր / Դասընթացներ / Բանկային գործ

Բանկային գործ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել բանկային կրթության և ֆինանսական վերապատրաստման ստանդարտներին համապատասխան գիտելիքներ՝ ձևավորելով ժամանակակից և մրցունակ մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն աշխատել արագ փոփոխվող ֆինանսական միջավայրում։

 

Ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, 24 դաս, երեկոյան՝ 19:00֊21:00-ին

Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ երեկոյան՝ ժամը 19:00-21:30-ին:

 

Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային

 

Դասափուլերը․

 

1․ Բանկային օրենսդրություն

2․ Բանկային ռիսկերի գնահատում և կառավարում

3․ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

4․ Սպառողների շահերի պաշտպանություն

 

Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․

 

  • Ուսումնասիրել բանկային համակարգի կառուցվածքը, գործունեությունը և  հիմնական գործառույթները

  • Տիրապետել բանկային հիմնական օրենսդրությանը

  • Ծանոթանալ բանկային հիմնական ծառայություններին և պրոդուկտներին, թվային բանկինգին

  • Ուսումնասիրել բանկի հաշվեկշռի հիմնական տարրերը, բանկի ակտիվային և պասիվային գործառնությունները

  • Հասկանալ կենտրոնական բանկի դերը և նշանակությունը 

  • Տիրապետել բանկային ռիսկերի դասակարգմանը, գնահատմանը և կառավարմանը

  • Ուսումնասիրել սպառողների շահերի պաշտպանությունը և դրա գործնական դրսևորման մեխանիզմները

  • Ծանոթանալ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին(ՓԼԱՖ), ռիսկերի բացահայտման և կանխարգելման մեխանիզմներին

 

Ո՞ւմ համար է նախատեսված․

 

  • Բանկային ոլորտով հետաքրքրված անձանց, ովքեր  ցանկանում են ստանալ համակարգված գիտելիքներ և հմտություններ

  • Բուհերի ուսանողների և շրջանավարտների

  • Բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատակիցների

 

Առավելություններ․

 

  • Դասընթացի յուրաքանչյուրը փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում

  • Դասընթացի բոլոր փուլերն հաջողությամբ ավարտելուց հետո ակադեմիական թերթիկի տրամադրում

  • Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ

  • Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն

  • Գործնական գիտելիքների տրամադրում բանկային համակարգի վերաբերյալ

  • Առանձին փուլերին  մասնակցության հնարավորություն

 

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։

Հեռախոսահամար՝ 096545544

Էլ․ հասցե՝ info@edux.am

Հասցե՝ Պարոնյան 50/3

 

Դասավանդողներ

էմիլ Աբրահամյան

ԿԲ-ի ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկող, CAMS, CAMS-RM, CGSS, CCI

Մխիթար Գրիգորյան

ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի Ռիսկերի վերլուծության վարչության գործառնական և ՏՏ ռիսկերի բաժնի ղեկավար Մխիթար Գրիգորյանը

Վահե Պետրոսյան

ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, PHD

© Edux 2025