Հայտնի է, որ հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:
Հարկատեսակների մասին իրազեկ լինելը աշխատաշուկայում և բիզնեսի կառավարման ոլորտում առաջնակարգ դիրք գրավելու գրավական է։ Ոլորտի նեղ մասնագետների, կամ ոլորտը նոր ուսումնասիրողների համար հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին իրազեկ լինելը ժամանակի հրամայական է։
Edux կրթական ակադեմիան, շարունակելով հարկատեսակների մասին մանրամասն իրազեկման ուղին, այս անգամ առաջարկում է Ոչ ռեզիդենտ շահութահարկի և վերջինիս փոփոխությունների մասին սեմինար։
ՆՊԱՏԱԿԸ
ՀՀ Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները վերտառությամբ և Ոչ ռեզիդենտ շահութահարկ․փոփոխությունները նեղացմամբ սեմինարի նպատակն է մասնակիցներին տեղեկացնել ՀՀ հարկային համակարգի փոփոխություններին, հարկային համակարգի նորություններին և կերտել պատրաստված, իրազեկ ու ժամանակի պահանջին համահունչ քայլող մասնագետներ։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Սեմինարը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր գործարար են, կամ ցանկանում են իրենց բիզնեսում նոր հաջողություններ գրանցել, կամ ուզում են նոր բիզնես հիմնել, կամ ոլորտային աշխատող են, կամ ուսանող, ով ուզում է ավելի պատրաստված և մրցունակ գիտելիքներով մտնել աշխատաշուկա, ապա ՀՀ-ում գանձվող հարկատեսակների, մասնավորապես, ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին ընդհանուր տեղեկություն իմանալու, վերջինս տարբերելու և առանձնահատկությունները բացահայտելու համար առաջարկվող սեմինարին միանալը կարող է շոշափելի հնարավորություններ ստեղծել։
Սեմինարը կվարի Հարկային խորհրդատու, հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական Հովհաննես Յանիկյանը։
Edux կրթական ակադեմիան շարունակում է նպաստել ոլորտի գրագետ, հմուտ և մոտիվացված կադրերի պատրաստմանը։
«Սոցիալական փաթեթի տրամադրման կարգավորումներ» թեմայով դասընթացի շրջանակում անդրադարձ կկատարվի հետևյալին՝
«ՀՀ հարկային օրենսդրություն» Որակավորման ծրագրի քննության նախապատրաստման դասընթաց EduX կրթական կենտրոնում։
Արժեթղթերի շուկան մեր առօրյայում լսվող և քննարկվող տարածված հասկացություններից մեկն է:
EduX ուսումնական կենտրոնը կազմակերպում է գանձապահների մասնագիտական հմտությունների վերապատրաստմանն ուղղված «Գանձապահների վերապատրաստում» թեմայով դասընթաց։