Գլխավոր / Դասընթացներ / Շահութահարկ

Շահութահարկ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Edux կրթական ակադեմիան, առաջնորդվելով աշխատաշուկային անհրաժեշտ որակյալ մասնագետների պատրաստման պահանջարկով, առաջարկում է սեմինարների այնպիսի թեմաներ, որոնց առաջնահերթությունը ապացուցված է։

Գաղտնիք չէ, որ հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

 

ՆՊԱՏԱԿԸ

«Շահութահարկի» և «Շահութահարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ» սեմինարների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել «Շահութահարկ» կոչվող հարկատեսակի էությանն ու կիրակմանը, տալ հիմնարար գիտելիքներ ու հմտություններ շահութահարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ, քանզի վերջինիս մասին լավատեղյակ լինելը կապահովի մասնագիտական աճ և գիտելիքների ամրապնդում։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք

  • ծանոթանալ շահութահարկի հաշվարկի լրացման կարգի նրբությունները
  • յուրացնել շահութահարկի հաշվարկի մեխանիզմները 
  • տարբերակել շահութահարկ վճարողներին
  • շահութահարկով հարկվող օբյեկտներին
  • ծանոթանալ շահութահարկով հարկման բազային
  • եկամտի որոշ տեսակների հաշվառման առաձնահատկություններին
  • պարզել շահութահարկի դրույքաչափերը
  • կանխավճարները

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Սեմինարը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվում են հարկատեսակներին և ցանկանում են խորացված գիտելիքներ կուտակել այս թեմայով, կամ նրանց, ովքեր ցանկանում են լինել տեղեկացված և նոր գիտելիքներ ամբարել։

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք ուղղել Ձեզ հուզող հարցերն ու տեղում ստանալ պատասխանները։

Սեմինարները կվարի ՀՀ ՊԵԿ կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ՝ Գոհար Օհանյանը։

Edux կրթական ակադեմիան շարունակում է նպաստել աշխատաշուկայում տարբերվող ու իրենց հմտություններով առանձնացող մասնագետների կերտմանը։

 

 

Դասավանդողներ

Գոհար Օհանյան

Գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ