Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։
Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է:
Միջազգային լավագույն փորձին համահունչ՝ Edux կրթական ակադեմիան ներկայացնում է «Տրանսֆերային գնագոյացում» վերտառությամբ դասընթաց։
ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ծանոթացնել տրանսֆերային գնագոյացման ՀՀ օրենսդրության պահանջներին բավարարելու գործնական կողմին, ներկայացնել վերլուծության ընթացքը, փաստաթղթավորման կազման գործընթացը։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա բացահայտել վերջինիս էությունն ու կիրառելիությունը։
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք պարզելու
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ոլորտային մասնագետներ են և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հարկային վարչարարության վերոնշյալ գործիքի նկատմամբ կամ սկսնակ են ոլորտում և պատրաստակամ են ուսումնասիրել ու գիտելիքներ կուտակել։
Դասընթացը կվարի ՀՀ ՊԵԿ-ի Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը։
Edux կրթական ակադեմիան կշարունակի ձեռքը պահել կիրառական բարձր ցուցանիշ ունեցող թեմաների զարկերակին։
Մեկնարկ՝ 13․04․2026 (եռօրյա) | ժամը՝ 19։00-21։00
Մեկնարկ՝ 07.04.2026 | Ժամը՝ 19:00–21:30
Մեկնարկ՝ 28․04․2026 | ժամը՝ 19։00-21։00
Մեկնարկ՝ 23․03․2026 (երկօրյա) | Ժամը՝ 19:00-21:00