Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ուղենշային նշանակություն ունեն պետությունների համար՝ առավել թափանցիկ դարձնելու հարկային քաղաքականությունը և ուղղված են ապահովելու ամբողջ աշխարհում տրանսֆերային գնագոյացման արդարությունը և ճշգրտությունը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում այն կիրառվում է 2020 թվականից, ապա վերջինիս «երիտասարդ լինելը» ենթադրում է շարունակական խորը ուսումնասիրություն։
Edux կրթական ակադեմիան առաջարկում է տրանսֆերային գնագոյացման պրակտիկ փորձի հիման վրա, գործառնական ու կիրառելի հմտություններով հարուստ դասընթաց, ինչը հնարավորություն կտա միանգամայն ճշգրտությամբ պատկերացնել ու կիրարկել այն։
ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ծանոթացնել տրանսֆերային գնագոյացման ՀՀ օրենսդրության պահանջներին բավարելու գործնական կողմին, ներկայացնել վերլուծության ընթացքը, փաստաթղթերի կազման գործընթացը։ Դասընթացը հիմնված է կոնկրետ օրինակների և Հայաստանում գործող լավագույն պրակտիկայի վրա։ Ծրագրվում է նաև քննարկել տրանսֆերային գնագոյացման հարկային փոփոխություններ նախագծի հիմնական դրույթները և ներկայիս օրենսդրության կարևորագույն հիմնահարցերը։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ոլորտային մասնագետներ են և ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները հարկային վարչարարության վերանշյալ գործիքի նկատմամբ, կամ սկսնակ են ոլորտում և պատրաստակամ են ուսումնասիրել ու գիտելիքներ կուտակել։
Դասընթացը կվարի «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ» (EY ARMENIA) ընկերության տրանսֆերային գնագոյացման պրակտիկայի ղեկավար՝ Նարեկ Ներսիսյանը։
«Շահութահարկ» թեմայով 5-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները Հունիս 3,4 Դասընթացավար՝ ՀՀ ՊԵԿ կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ ԳՈՀԱՐ ՕՀԱՆՅԱՆ
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք դասընթացի ավարտից հետո կարող են ինքնուրույն և բարձր որակով իրականացնել ֆինանսական վերլուծություն, կազմել 3 հիմնական հաշվետվությունները՝ եկամուտ-ծախսի, դրամական հոսքերի և հաշվեկշիռ, գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և ռիսկերը:
Edux կրթական ակադեմիան, հավատարիմ մնալով ժամանակի պահանջով հաստատված կարևորագույն թեմաների ուսումնասիրման հանձնառությանը, առաջարկում է «Աշխատանքային օրենսդրության ամենակիրառելի կարգավորումներն ու վերջին փոփոխությունները» վերտառությամբ սեմինար։
Edux կրթական ակադեմիան, հաշվի առնելով թեմայի արդիականությունն ու հմտության տիրապետման անհրաժեշտությունը, կազմակերպում է «Օտարերկրացիների` աշխատանքի ներգրավման հարթակից օգտվելու հմտությունները» թեմայով սեմինարը։