Գլխավոր / Դասընթացներ / Օտարերկրացիների` աշխատանքի ներգրավման հարթակից օգտվելու հմտությունները

Օտարերկրացիների` աշխատանքի ներգրավման հարթակից օգտվելու հմտությունները

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում աշխատանքային հարաբերություններում ներդրվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հեշտացնում են օտարերկյա աշխատուժի մուտքը ներքին աշխատանքային շուկա։

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Վերջիններիս աշխատանքի ներգրավումը հատուկ ուշադրության արժանի գործընթաց է։

Գործընթացը հեշտացնելու համար ստեղծվել է օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից։ Վերջինս հնարավորություն է տալիս ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

 

ՆՊԱՏԱԿԸ

Սեմինարի նպատակն է

  • ուսուցանել այնպիսի հմտություններ, որոնց միջոցով կհեշտացվի գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը կդառնա հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերկրացիների համար,
  • նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, բարելավել ընդհանուր համակարգը:
  • Հնարավորություն տալ օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել ցանկացած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

  • Համակարգից անխոչընդոտ օգտվելու հմտություններ
  • Համակարգի մասին պատկերացում
  • Առաջարկվող գործիքների կիրառման հմտություններ, ինչը կկրճատի վարչարարությունը

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Գործատուների համար, ովքեր ցանկանում են աշխատանքի ընդունել օտարերկրացիների, քանզի բարեփոխումները դյուրացնում են վարչարարությունը, կրճատում են ժամկետները գործատուների համար, մյուս մասով էլ դյուրացվում է վարչարարությունը հենց օտարերկրացիների համար: Ընդհանուր առմամբ և՛ գործատուների, և՛  օտարերկրացիների մասով պետական մարմինների հետ մեկ անգամ շփման անհրաժեշտություն է առաջանալու:

Edux կրթական ակադեմիան, հաշվի առնելով թեմայի արդիականությունն ու հմտության տիրապետման անհրաժեշտությունը, կազմակերպում է ընդհանուր 3 ժամ տևողությամբ սեմինար(18:30-21:30)՝ Օտարերկրացիների` աշխատանքի ներգրավման հարթակից օգտվելու հմտություններըթեմայով։

Սեմինարը կվարի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը։