Գլխավոր / Դասընթացներ / Խորացված շահութահարկ

Խորացված շահութահարկ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել


«Շահութահարկ» թեմայով 5-օրյա խորացված դասընթաց, որի շրջանակներում կներկայացվեն շահութահարկի հաշվարկման սկզբունքները՝ օրենսգրքի դրույթների տեսական ներկայացումից մինչև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները



Դասընթացի թեմաները՝

 

Օր 1՝ Կծանոթանանք շահութահարկին, շահութահարկ վճարողներին և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններին՝

  • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները,

  • շահութահարկով հարկման օբյեկտը, հարկման բազան,

  • եկամտի և ծախսի հասկացությունները

  • եկամուտների և ծախսերի հաշվառման եղանակները,

  • շահութահարկի արտոնությունները,

  • շահութահարկի կանխավճարների հաշվարկման կարգը,

 

Օր 2՝ Կծանոթանանք եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններին՝

  • անհատույց ստացված ակտիվներ, ներված պարտավորություն,

  • անշարժ գույքի հետ կապված գործարքների մասով առանձնահատկություններ,

  • շահաբաժիններ

  • անհուսալի կրեդիտորական պարտքեր,

  • միջնորդական գործունեության մասով եկամտի որոշման առանձնահատկություններ,

  • գույքագրման ժամանակ հայտնաբերված գույքի ավելցուկի հաշվառման առանձնահատկությւոնները,

  • այլ եկամտի տեսակները,

  • եկամուտ չհամարվող տարրերը,

 

Օր 3՝ Կծանոթանանք ծախսերի հաշվառման առանձնահատկություններին

  • ծախսերը հիմնավորող փաստաթղթերը,

  • ծախսերի նվազեցման սահմանափակումները,

  • գործուղման ծախսերը,

  • ամորտիզացիայի հաշվարկման կարգը,

  • լիզինգով գույքի տրամադրման գործարքի մասով շահութահարկով հարկման առանձնահատկությունները,

  • կապիտալ և ընթացիկ ծախսերը,

  • կորուստները,

  • անհուսալի դեբիտորական պարտքերը,

  • այլ ծախսերն ու նվազեցումները,

  • ծախսերի նվազեցման կարգը,

  • ծախս չհամարվող տարրերը,

 

Օր 4՝ Կծանոթանանք ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկով հարկման առանձնահատկություններին՝

  • ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատության ձևավորման չափանիշները,

  • մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,

  • ոչ ռեզիդենտ կազմակերպության և վերջինիս ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատության միջև դրամական միջոցների և ակտիների տեղաշարժի, բաշխվող ծախսերի մասով հարկային հաշվառման առանձնահատկությունները,

  • առանց մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության շահութահարկով հարկման առանձնահատկությունները,

  • ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները,

  • հարկային գործակալի կողմից շահութահարկը հաշվարկելը և պահելը,

 

Օր 5՝ Կծանոթանանք կրկնակի հարկման բացառման մասով գործող կարգավորումներին՝

  • ՀՀ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,

  • ՀՀ ռեզիդենտության տեղեկանքի տարամադրման կարգը,

  • ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կրկնակի հարկման բացառումը,

  • ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի տրամադրման կարգը,

  • ՀՀ-ում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի վերադարձման (սերտիֆիկատ-դիմում­ի ներկայացման) կարգը,

  • ՀՀ և այլ պետությունների միջև գործող կրկնակի հարկման համաձայնագրերը,

  • Ոչ ռեզիդենտի ռեզիդենտության տեղեկանքը։

 

Դասավանդողներ

Գոհար Օհանյան

Գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ