Գլխավոր / Դասընթացներ / Եկամտային հարկ․տարեկան հաշվարկ, հայտարարագիր

Եկամտային հարկ․տարեկան հաշվարկ, հայտարարագիր

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Հայտնի է, որ հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը: Եկամտային հարկը, մասնավորապես, պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:

 

ՆՊԱՏԱԿԸ

Սեմինարի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Եկամտային հարկ կոչվող հարկատեսակի էությանն ու կիրարկմանը, տալ հիմնարար գիտելիքներ ու հմտություններ եկամտային հարկի տարեկան հաշվարկի, հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ, քանզի վերջինիս մասին լավատեղյակ լինելը կապահովի մասնագիտական գործունեության անհամեմատ արդյունավետություն։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք

  • տարբերակել եկամտային հարկ վճարողներին,
  • եկամտային հարկով հարկվող օբյեկտներին,
  • ծանոթանալ եկամտային հարկով հարկման բազային,
  • եկամտի որոշ տեսակների հաշվառման առաձնահատկություններին,
  • հայտարարագրերի կազման նրբություններին

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Սեմինարը նախատեսված է ներկա և ապագա հաշվապահների և նրանց համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվում են հարկատեսակներին և ցանկանում են խորացված գիտելիքներ կուտակել այս թեմայով, կամ նրանց, ովքեր ուղղակի ուզում են լինել տեղեկացված և նոր գիտելիքներ ամբարել։

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք ուղղել Ձեզ հուզող հարցերն ու տեղում ստանալ պատասխաններ։

Սեմինարը կվարի ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։

Edux կրթական ակադեմիան շարունակում է նպաստել աշխատաշուկայում տարբերվող ու իրենց հմտություններով առանձնացող մասնագետների կերտմանը։

 

Դասավանդողներ

Մարիամ Մանուկյան

ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

Մերուժան Գալստյան

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն խորհդի անդամ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆինանսական տնօրեն