Գլխավոր / Դասընթացներ / Էլեկտրոնային դրամարկղային գրքերի հաշվառման ու դրամարկղային գործառնությունների գրանցման կարգը

Էլեկտրոնային դրամարկղային գրքերի հաշվառման ու դրամարկղային գործառնությունների գրանցման կարգը

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված դրույթներում և նախատեսվել է դրամարկղային գործառնությունները գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

 

ՆՊԱՏԱԿԸ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

Սեմինարը նպատակ ունի մասնակիցներին իրազեկ դարձնել Էլեկտրոնային դրամարկղային գրքերի հաշվառման ու դրամարկղային գործառնությունների գրանցման կարգի մասին վերջիններիս հետագա աշխատանքը դյուրացնելու համար։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Սեմինարի մասնակիցը կյուրացնի Էլեկտրոնային դրամարկղային գրքերի հաշվառման ու դրամարկղային գործառնությունների գրանցման կարգի վերաբերյալ տեխնիկական հմտություններ։

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Սեմինարը նախատեսված է

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, այդ թվում՝ պետական և այլ հիմնարկների, կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների՝ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի
  • բոլոր հետաքրքրվող անձանց համար։

 

Սեմինարը կվարի ՀՀ ՊԵԿ եկամուտների կոմիտեի ընթացակարգի բաժնի պետ Անդրանիկ Մուրադյանը։

Edux կրթական ակադեմիան շարունակում է ձեռքը պահել արդի թեմաների զարկերակին։

 

 

Գործընկերներ