Գլխավոր / Դասընթացներ / Տեսական և գործնական HR

Տեսական և գործնական HR

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

ՆՊԱՏԱԿԸ
Գաղտնիք չէ, որ հաջողում է այն մասնագետը, որ գտնում է անհրաժեշտ կապը տեսության և կիրառության միջև։ Որպեսզի հասկանանք, թե Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ինչպե՞ս կարող ենք կամրջել տեսությունն ու պրակտիկան, ապա «Տեսական և գործնական HR» դասընթացը կտա բոլոր հարցերի պատասխանները։ 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկային ռեսուրսների գործառույթների և այնպիսի տեսակների հետ, որոնցից են
-աշխատակիցների հավաքագրումը, աշխատանքի ընդունումը, ազատումը,
-աշխատակիցների փոխհատուցումը, աշխատավարձերի կառավարումը,
-աշխատանակցի կարիերային առաջընթացի ապահովումը,
-առանձին աշխատողների՝ աշխատանքի հետ կապված խնդիրների լուծումը,
-բարենպաստ աշխատանքային միջավայրի ձևավորումը։
 
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դասընթացի ծրագիրը ներառում է ինչպես տեսության ուսումնասիրություն, այնպես էլ՝ գործնական հմտությունների կուտակում։
Գործնական հմտությունների վերաբերելի տիրույթում հնարավորություն կունենաք յուրացնելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝
-Ինչպե՞ս կազմել աշխատակցի անձնական գործը (թղթային և էլեկտրոնային), ի՞նչ է պահանջվում դրա համար։
-Ծանոթացում աշխատանքային պայմանագրի, համաձայնագրի, ծանուցման և այլ իրավական ակտերի կազման մեխանիզմին՝ օրենսդրական պահանջների համաձայն։
-Ինչպե՞ս կազմել փաստաթղթաշրջանառության շղթան և ճիշտ պահպանել այն։
-Ինչպե՞ս հաշվառել և վարել աշխատակցի աշխատաժամանակի տեղեկագիրը։

 
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
 
Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակ HR մասնագետների, այնպես էլ՝ ոլորտով հետաքրքրվողների համար։ 

Ո՞Վ Է ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԸ
Դասընթացը կվարի ԵՊՀ HR մագիստրոսական ծրագրի ղեկավար, PhD Աննա Մաքսուդյանը։

Դասավանդողներ

Աննա Մաքսուդյան

PHD, ԵՊՀ HR մագիստրոսական ծրագրի ղեկավար