Բոլոր ժամանակներում պետությունների տնտեսական հիմքը կազմել են՝ յուրաքանչյուր պետության եկամուտների գլխավոր աղբյուր հարկերը:
Հարկային օրենսգիրքը երիտասարդ, բայցև բարդ ու տարողունակ փաստաթուղթ է, որում շատ ու լուրջ փոփոխություններ են արվել։
Արժևորելով ոչ-ֆորմալ կրթության նշանակությունը՝ Edux կրթական ակադեմիան արդեն քանիցս իրականություն է դարձնում «Հարկային օրենսդրության հաստատված փոփոխությունները» թեմայով սեմինարը։
ՆՊԱՏԱԿԸ
Հարկային համակարգի մասին իրազեկված լինելը կարևոր է, իսկ հարկային օրենսդրության մասին տեղեկացված լինելը՝ առաջնահերթություն։ Ոիստի սեմինարի նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ, օգտակար և կիրառելի գիտելիքներ հարկային օրենսդրության հաստատված փոփոխությունների վերաբերյալ։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Սեմինարը գերհագեցած է անհրաժեշտ, օգտակար ու կիրառելի գիտելիքներով․ այն, ինչ պետք է մասնագետին աշխատաշուկայում առանձնանալու համար։
Սեմինարին մասնակցությունը հնարավորություն կտա
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ
Հարկային օրենսդրության գերազանց իմացությունն առաջին հերթին անհրաժեշտ է հաշվապահներին և հարկային մասնագետներին, որպեսզի զերծ մնան տարատեսակ սխալներից և ճիշտ վարեն իրենց գործունեությունը։ Սակայն, օրենսդրության վերջին փոփոխությունների մասին իմացությունը պակաս կարևոր չէ նաև բիզնեսի սեփականատերերի և ֆինանսիստների համար՝ ընթացիկ գործընթացները ճիշտ պլանավորելու և հարկային պարտավորությունները կատարելու գործում։
Սեմինարը նախատեսված է․
«Հարկային օրենսդրության հաստատված փոփոխություններ»-ը արդեն յուրացրել են բազմաթիվ ուսանողներ, ներկա և ապագա աշխատակիցներ։
Սեմինարը կվարի ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը։
Edux կրթական ակադեմիան կշարունակի ձևավորել աշխարհի կրթված քաղաքացիներ։
Արժեթղթերի շուկան մեր առօրյայում լսվող և քննարկվող տարածված հասկացություններից մեկն է:
EduX ուսումնական կենտրոնը կազմակերպում է գանձապահների մասնագիտական հմտությունների վերապատրաստմանն ուղղված «Գանձապահների վերապատրաստում» թեմայով դասընթաց։
Վճարահաշվարկային համակարգը` վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Edux կրթական ակադեմիան ներկայացնում է՝ Ամեն ինչ՝ վճարումների մասին:
Edux կրթական ակադեմիան, առաջնորդվելով աշխատաշուկային անհրաժեշտ որակյալ մասնագետների պատրաստման պահանջարկով՝ առաջարկում է սեմինարների և դասընթացների այնպիսի թեմաներ, որոնց առաջնահերթությունը ապացուցված է։