Գլխավոր / Դասընթացներ / Բանակցային հմտություններ

Բանակցային հմտություններ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Հաշվի առնելով այն, որ ցանկացած ոլորտում և ցանկացած մասնագիտության մեջ լավ ղեկավար, արդյունավետ աշխատակից և առաջընթացի տեսլական ունեցող անձ պետք է տիրապետի բանակցային ռազմավարությանը՝ առաջարկում է նոր՝ «Բանակցային հմտություններ» դասընթացը։

 

ՆՊԱՏԱԿԸ

Դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետների, ովքեր

  • լավագույնս կներկայացնեն իրենց, անձանց, գաղափարները, ծրագրերն ու կազմակերպությանը,
  • ճիշտ բանակցային ռազմավարության և հմտությունների միջոցով կհասնեն իրենց/կազմակերպության/ համար ցանկալի արդյունքի,
  • իրենց/կազմակերպության/ համար շահավետ պայմաններով կկնքեն համաձայնություններ ու պայմանագրեր։

Դասընթացը ուսումնասիրում է ինչպես հմուտ բանակցողների կողմից կիրառվող միջոցներն ու վարքագիծը, այնպես էլ առողջ բանակցային ռազմավարություն մշակելու կարևորությունը։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

 

Դասընթացը հնարավորություն է տալու մասնակցին

  • ուսումնասիրել բանակցությունների հիմնական սկզբունքները,
  • բացահայտել տարբերությունը խոսելու և բանակցելու միջև,
  • ձեռք բերել հաղորդակցման գործնական հմտություններ,
  • կարողանալ գիտակցաբար օգտագործել հաղորդակցությունը՝ համոզելու և արդյունավետ ազդելու համար,
  • տիրապետել միջազգային բանակցային արվեստին
  • ավելի վստահ զգալ ուրիշներին լավ ներկայանալու/ներկայացնելու/ և աջակցություն ու ցանկալի արդյունք ստանալու հարցում,
  • բացահայտել հաջողակ բանակցողի առանձնահատկությունները
  • պարզել, թե երբ է դիմացինը օգտագործում համոզիչ հաղորդակցման տեխնիկա։

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  • Բանակցություններ վարելու հմտությունները
  • Բանակցությունների փուլերը
  • Մարմնի լեզու
  • Բանավոր խոսք
  • Բանակցային արդյունավետ գործիքներ

 

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Ցանկացած ոլորտի ցանկացած մասնագետի համար, ովքեր

  •  շփվում են 2 և ավելի անձանց հետ,
  • աշխատում են սպասարկման ոլորտում,
  • ղեկավարում են ընկերություններ և կազմակերպություններ
  • նպատակ ունեն ընդլայնել իրենց բիզնեսն ու գործունեությունը,
  • կարիք ունեն նոր համագործակցությունների և միջազգային գործընկերների
  • աշխատում են արտաքին հարաբերությունների ոլորտում
  • ցանկանում են նոր որակ և գիտելիքներ
  • ուսանող են
  • հետաքրքված են թեմայով

 

Еdux կրթական ակադեմիան մասնագետների ընտրության հարցում առաջնորդվում է ինչպես մասնագիտական գիտելիքների բարձր որակավորմամբ, այնպես էլ աշխատանքում  գործնական հմտություններ կուտակած կադրերի առաջնահերթությամբ։

 

Դասընթացը կվարի ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պ․գ․թ Ժաննա Հարությունյանը։

Դասավանդողներ

Ժաննա Հարությունյան

ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ դասախոս, PHD

Մեկնարկող դասընթացներ

Գործընկերներ