Գլխավոր / Դասընթացներ / Եկամտային հարկ

Եկամտային հարկ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Հայտնի է, որ հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը: Եկամտային հարկը, մասնավորապես, պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:

 

ՆՊԱՏԱԿԸ

Սեմինարի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել «Եկամտային հարկ» կոչվող հարկատեսակի էությանն ու կիրարկմանը, տալ հիմնարար գիտելիքներ ու հմտություններ եկամտային հարկի տարեկան հաշվարկի, հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ, քանզի վերջինիս մասին քաջատեղյակ լինելը կապահովի մասնագիտական գործունեության անհամեմատ արդյունավետություն։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք

  • տարբերակել եկամտային հարկ վճարողներին,
  • եկամտային հարկով հարկվող օբյեկտներին,
  • ծանոթանալ եկամտային հարկով հարկման բազային,
  • եկամտի որոշ տեսակների հաշվառման առաձնահատկություններին,
  • հայտարարագրերի կազման նրբություններին

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Սեմինարը նախատեսված է ներկա և ապագա հաշվապահների և նրանց համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվում են հարկատեսակներին և ցանկանում են խորացված գիտելիքներ կուտակել այս թեմայով, կամ նրանց, ովքեր ուղղակի ուզում են լինել տեղեկացված և նոր գիտելիքներ ամբարել։
 

Սեմինարի ընթացքում հնարավորություն կունենաք հղել Ձեզ հուզող հարցերն ու տեղում ստանալ պատասխաններ։
 

Սեմինարը կվարի ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ՝ Մարիամ Մանուկյանը։
 

Edux կրթական ակադեմիան շարունակում է նպաստել աշխատաշուկայում տարբերվող ու իրենց հմտություններով առանձնացող մասնագետների կերտմանը։

 

Դասավանդողներ

Մարիամ Մանուկյան

ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ