Նպատակը
Դասընթացի նպատակն է MS Excel ծրագրի ուսումնասիրությամբ ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն MS Excel ծրագրի կիրառմամբ տվյալների արդյունավետ մշակմանը, արագ և հեշտ հաշվարկների իրականացմանը և նման աշխատանք կատարող մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
· ձևավորել MS Excel ծրագրի հնարավորությունների վերաբերյալ ամբողջական պատկերացում
· լուծել կազմակերպությունների ֆինանսահաշվային աշխատանքի հետ կապված խնդիրներ
· ընտրել մեթոդներ` նախատեսված տնտեսական կոնկրետ խնդրի լուծման համար
· կազմել տնտեսական ոլորտի խնդիրների լուծման ալգորիթմներ
· MS Excel-ում իրականացնել տնտեսական հաշվարկներ
· ֆինանսական հաշվարկների համար կիրառել ֆինանսական ֆունկցիաներ
· իրականացնել տեսակավորում, ֆիլտրում, տվյալների բազայում հանրագումարների և ամփոփ հաշվետվությունների ամրագրում
· ընտրել տնտեսական տեղեկատվության գրաֆիկական արտացոլման տեսակը՝ կախված վերջինիս բնույթից
· կիռառել MS Excel ծրագրի կանխատեսման մեթոդներն՝ ուղղված տնտեսական դաշտում հիմնավորված որոշումների կայացմանը
Ծրագի կառուցվածք
MS Excel ծրագրի ինտերֆեյսի հետ ծանոթացում
Աղյուսակների կազմում և ֆորմատավորում, այդ թվում՝ պայմանական (conditional formatting)
Տվյալների տեսակավորում, որոնում և փոփոխում
Հիմնական ֆունկցիաների ուսուցում (sum, if, count, average, max, min, vlookup, len, right, left, date, today, time, concatenate etc.)
Տվյալների գրաֆիկական ներկայացում
Pivot աղյուսակների կազմում և կիրառում
Կանխատեսման գործիքներ (ըստ թրենդի, data forecast գործիքի, կանխատեսման ֆունկցիաների)
Ֆինանսահաշվային ֆունկցիաներ (PV, FV, NPV, PMT, IRR etc.)
Ու՞մ համար է նախատեսված
Ֆինանսատնտեսական ոլորտում համակարգչային ծրագրերի կիրառման մասին իմացություն չունեցող / քիչ ունեցող մասնակիցների համար, ովքեր ուզում են ստանալ բավարար գիտելիքներ համակարգչային ծրագրերի միջոցով ֆինանսատնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ և ինքնուրույն կիրառել այդ ամենը իրենց պրակտիկ աշխատանքներում: