Գլխավոր / Դասընթացներ / Շինարարության նախագծերի կառավարում

Շինարարության նախագծերի կառավարում

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Նպատակ
Դասընթացի նպատակն է զարգացնել շինարարական ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները՝ նրանց դարձնելով արդյունավետ Construction Project Manager-ներ (Շինարարական նախագծերի կառավարողներ), որոնք կարող են.
●    պլանավորել, կազմակերպել և վերահսկել շինարարական նախագծերը,
●    կառավարել ռեսուրսները, ժամկետները, ծախսերը և ռիսկերը,
●    ապահովել նախագծի իրականացումը ըստ սահմանված որակի, բյուջեի և ժամանակացույցի,
●    աշխատել իրական նախագծային միջավայրում՝ կիրառելով միջազգային (PMBOK հիմքով) մոտեցումներ։
Դասընթացը միտված է ոչ միայն տեսական գիտելիքի փոխանցմանը, այլև գործնական կիրառմանը իրական նախագծերի վրա։


Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
Դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա՝
●    հասկանալ Project Management (Նախագծերի կառավարում) հիմունքները՝ շինարարական նախագծերի համատեքստում (շինհրապարակ, թույլտվություններ, տեխնիկական սահմանափակումներ)
●    պլանավորել նախագծի Scope (Ծավալ)՝ աշխատանքների հստակ բաժանում (հողային, բետոնային, մոնտաժային և այլն),
 Schedule (Ժամանակացույց)՝ փուլերով և հերթականությամբ,
 Cost (Բյուջե)՝ նյութեր, աշխատանք, տեխնիկա
●    կառավարել Resources (Ռեսուրսներ)՝ բանվորական ուժ, տեխնիկա, նյութեր և ենթակապալառուներ
●    բացահայտել և կառավարել Risks (Ռիսկեր)՝ շինհրապարակի (անվտանգություն, հարակից շենքեր, եղանակ, թույլտվություններ)
●    աշխատել Stakeholders (Շահագրգիռ կողմեր)-ի հետ՝ պատվիրատու, տեխնիկական հսկողություն, կապալառու, պետական մարմիններ
●    իրականացնել շինարարական աշխատանքների վերահսկում (Monitoring & Controlling (Վերահսկում))՝ ըստ ժամանակացույցի, որակի և բյուջեի
●    կազմել և կիրառել հիմնական փաստաթղթեր՝ աշխատանքների պլան, ժամանակացույց, ռիսկերի աղյուսակ, հաշվետվություններ 


Ծրագրի կառուցվածք
Դասընթացը ներառում է շինարարական նախագծի հիմնական փուլերը՝
●    Շինարարական նախագծի հիմունքներ (Construction Project Basics)
●    Նախագծի մեկնարկ և փաստաթղթեր (Initiation & Permits)
●    Պլանավորում (Planning)՝ աշխատանքների բաժանում, ժամանակացույց, բյուջե
●    Ռիսկերի կառավարում (Risk Management)՝ շինհրապարակի ռիսկեր
●    Կապալառուների և թիմի կառավարում (Contractors & Team Management)
●    Որակի և տեխնիկական վերահսկում (Quality & Technical Control)
●    Վերահսկում և հաշվետվություն (Monitoring & Reporting)
●    Նախագծի ավարտ և հանձնում (Closing & Handover)
 Ամեն փուլ կիրառվում է իրական շինարարական նախագծի վրա
 

Դասավանդողներ

Մուշեղ Ավետիսյան

«Էքզաքթ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն,«Հաուսինգ քլաբ» ՍՊԸ համահիմնադիր տնօրեն,«Նորմա քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր