Դժվար է պատկերացնել ոլորտ, մասնագիտություն, որի արդյունավետությունը պայմանավորված չլինի Աշխատանքային օրենսդրության իմացությամբ։ Աշխատաշուկան անընդհատ փոփոխվում է տարբեր գործոնների՝ հատկապես աշխատողների կարիքների պատճառով։Այս կարիքները կարող են հակասություն ստեղծել գործատուի և աշխատողների միջև: Այսօր ավելի քան նկատելի է աշխատողների կողմից իրենց իրավունքների ավելի կարևորում և գիտակցում, ինչը, անշեղորեն, հանգեցնում է Աշխատանքային օրենսդրության իմացության կարևորությանը։Edux կրթական ակադեմիան, ականջալուր լինելով արդի կրթական պահանջներին, ապագա և ներկա մասնագետներին ևս մեկ հնարավորություն է տալիս ձեռք բերել համապարփակ և գործնականում կիրառելի գիտելիքներ Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ, տեղեկանալ վերջին փոփոխություններին և լրացումներին, ծանոթանալ դրանց առավել ուշագրավ առանձնահատկություններին։
ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր դասընթացի ավարտից հետո կկարողանան ինքնուրույն կազմել ներքին և անհատական իրավական ակտեր (աշխատանքային պայմանագրի կնքում, լուծում, արձակուրդի տրամադրում և այլն), հաշվարկել աշխատվարձ, կատարել վերջնահաշվարկ, հաշվարկել գործուղման ծախսեր, տրամադրել ծանուցումներ, հաշվարկել աշխատաժամանակի և հանգստի օրական և շաբաթական տևողություններ, տիրապետել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին և կարգավորումներին, ճիշտ ընտրել յուրաքանչյուր աշխատողի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի տեսակը և այլն։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Բազմաթիվ գործարկելի հմտություններով հարուստ, նոր տեղեկություններով հագեցած ու արդյունավետության բարձր վարկանիշ ունեցող դասընթացը հնարավորություն կտա ՔԵԶ՝ լսել, ապա և հարցուպատասխանի միջոցով «սեփականացնել» ներքոնշյալ թեմաների վերաբերելի դրույթներ․
-
Կազմել ներքին և անհատական իրավական ակտեր
-
Հաշվարկել աշխատավարձ
-
Կատարել վերջնահաշվարկ
-
Հաշվարկել գործուղման ծախսեր
-
Տրամադրել ծանուցումներ
-
Հաշվարկել աշխատաժամանակի և հանգստի օրական և շաբաթական տևողություններ
-
Տիրապետել աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին և կարգավորումներին
-
Ճիշտ ընտրել յուրաքանչյուր աշխատողի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի տեսակը
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դասընթացի ընթացքում կներկայացվեն նաև Աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման առանձնահատկությունները,կքննարկվի Աշխատանքային պայմանագրերի կազմման և լուծման պայմանները,կիրականացվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերլուծություն,աշխատավարձի հաշվարկում։
-
Աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների ներկայացում
-
Աշխատանքային պայմանագրերի կազման և լուծման իրականացում
-
Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների վերլուծություն
-
Աշխատավարձի հաշվարկում
-
Պրակտիկ օրինակների դիտարկում
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Աշխատանքային օրենսդրության կարգավորումների մասին իմացություն չունեցող/քիչ ունեցող մասնակիցների համար, որոնք ուզում են ստանալ բավական գիտելիքներ աշխատանքային օրենսդրության կարգավորումների վերաբերյալ և ինքնուրույն կիրառել իրենց պրակտիկ աշխատանքներում։
Դասընթացը կվարի և Աշխատանքային օրենսդրությունն իր ողջ էության մեջ կբացահայտի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։